Հեքիաթային «Մոխրոտիկներ» հանդիպում են նաև իրական կյանքում: Ներկայացնում ենք նրանցից մեկի՝ երգչուհի, դերասանուհի, հաղորդավար և մոդելյոր Նադեժդա Մեյհերի անցած ուղին:

Նադյան լույս աշխարհ եկավ ուկրաինական Զբրուչովկա ոչ մեծ գյուղում: Վաղաժամ ծննդաբերության պատճառով նրա մայրը չհասցրեց հիվանդանոց գնալ, և Նադյան ծնվեց տանը:

Ընտանիքի հայրը՝ Ալեքսանդր Մայհերը, տրակտորիստ էր, մայրը՝ Գալինա Շչերբան, պարբերաբար Իտալիա էր մեկնում վաստակելու համար:

Երբ Նադյան 4 տարեկան դարձավ, նրա ծնողները ամուսնալուծվեցին: Նադյան մոր հետ տեղափոխվեց Վոլոչիսկ քաղաք, որտեղ ապրում էին Գալինայի ծնողները, սակայն նրա սրտում միշտ մնաց հարազատ գյուղը, որտեղ նա սիրում էր նստել ձորի պռնկին և երազել հայտնի պարուհի դառնալու մասին:

Երազանքներն իրականություն դարձան. այսօր Նադեժդա Մեյհերին ճանաչում են որպես ռուսական «ՎԻԱ Գրա» խմբի վառ կատարողներից մեկի: Նրա դաստիարակությամբ զբաղվել է տատիկը, որը ուրախությամբ հետևում էր, թե ինչպես է Նադյան փորձում կրկնօրինակել իր կուռքի՝ Մայքլ Ջեքսոնի «լուսնային քայլքը»: Նադյան հաջողություններ էր գրանցում նաև դպրոցում, հաճախում էր թեթև ատլետիկայի և լրացուցիչ անգլերենի դասընթացների:

15 տարեկանում Մեյհերը հեռանում է ծնողներից և սկսում սովորել մանկավարժական ինստիտուտի խորեոգրաֆիայի բաժնում՝ միաժամանակ դասավանդելով մանկապարտեզում և բալետի ստուդիայում: Ուսումնարանն ավարտելուց հետո նրան հրավիրում են դասավանդելու Խմելնիցկու Մշակույթի տանը:

Առաջին անգամ Նադյան բեմում հայտնվեց պատահաբար: 2000թ. Մշակույթի տանը ելույթ էր ունենում Վալերի Մելաձեն: Նա ծանոթանում է գեղեցկուհի խորեոգրաֆի հետ և հրավիրում նրան մասնակցելու եղբոր՝ Կոնստանտինի հայտարարած քասթինգին: Կոնստանտինն այդ ժամանակ իր ստեղծած կանանց խմբի համար երգչուհի էր փնտրում:

Նադյան հաջողությամբ հաղթահարում է մրցույթը և սկսում իր գործունեությունը «ՎԻԱ Գրա» խմբում:

2006թ. նա հեռանում է խմբից և սկսում աշխատել հեռուստատեսությունում: Մի քանի տարի վարում էր «Սիրո անհավանական պատմություններ» հեռուստահաղորդումը, այնուհետև՝ «Պարեր աստղերի հետ» հաղորդաշարը: Մեկ տարի անց նա հրապարակում է «Այսրոպեական գրավչություն» բանաստեղծությունների ժողովածուն:

2016թ. Նադեժդա Մեյհերը երաժշտական ներկայացում բեմադրեց, որում նա հանդես եկավ որպես ռեժիսոր, դերասան և սցենարիստ:

Այսօր նա հագուստի սեփական բրենդ ունի և հաջողությամբ նվաճում է նորաձևության աշխարհը:

2014թ. նա ամուսնացավ գործարար Միխաիլ Ուրժումցևի հետ: Նրանք այժմ երեք երեխայի են դաստիարակում: