Շուշան Երիցյան- Մերի Հակոբյան- Տաթև Սարգսյան ընկերուհիների եռյակը, թերևս, ծանոթ է եղել բոլորին: Ցանկացած միջոցառման աղջիկները ներկայանում էին միասին, ավելին՝ պատրաստվում էին երեքով անցկացնել իրենց հանգիստն արտերկրում:

 

Սակայն տևական ժամանակ է, ինչ կարելի է նկատել, որ աղջիկների ընկերությունը մասնատվել է, քանի որ Շուշանն ու Տաթևը շարունակում են ամենուր ներկայանալ միասին, փոխարենն աստղային ընկերուհիների կողքին չէ Մերի Հակոբյանը, ինչն էլ ասեկոսեների պատճառ է դարձել:

 

Asekose.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Տաթև Սարգսյանի հետ, ով հետևյալ կերպ արձագանքեց.

 

«Թեման փակ է, չեմ ցանկանում խոսել այդ մասին»:

 

Մեր այն դիտարկումը, որ տվյալ հարցին անդրադառնալով Մերի Հակոբյանը նշել է, որ չի ցանկանում խոսել Տաթևի մասին, իսկ Շուշանի մասին ասել է, որ ժամանակին չի պատկերացրել, որ այդքան մտերիմ կլինի Շուշանի հետ, իսկ այժմ չի պատկերացնում, որ կգա ժամանակ, երբ Շուշանի հետ շփում չի ունենա, Տաթևի մոտ քմծիծաղ առաջացրեց:

 

«Չեմ ցանկանում անդրադառնալ կամ մեկնաբանել Մերիի որևէ խոսք, միայն կասեմ իմ տեսակետը՝ անկախ նրանից թե ինչ է եղել, կամ ինչ կլինի, միևնույն է՝ չեմ կարծում, որ դա հանրության քննարկման թեման դարձնելու հարց է: Զերծ եմ մնում ամեն տեսակ մեկնաբանություններից՝ թե՛ մեր ընկերության, թե՛դրա ինչ-ինչպատճառներով պայմանավորված դադարի վերաբերյալ»:

 

Նույն թեմայի շուրջ խոսեցինք նաև Շուշան Երիցյանի հետ: Դերասանուհին չցանացավ որևէ բան մեկնաբանել՝միայն նշեց.

 

«Չգիտեմ՝ով ինչ տեսակետ ունի, ես չեզոք եմ այս հարցի շուրջ: Չեմ մեկնաբանում որևէ բան, ինչ կապված է այս թեմայի հետ»:

 

Հեղինակ՝ Ա.Հարությունյան