Հայ հայտնիները շատ հաճախ են հայտնվում անհեթեթ իրավիճակներում միայն նրա համար, որ կարծում են, թե միայն իրենք գիտեն ֆոտոշոփի ու նրա անսահման հնարավորությունների մասին: Երգչուհի Նանան, սակայն, այն պնդաճակատներից է, ով, բազմաթիվ անգամներ «բռնվելով» ֆոտոշոփի վրա, միևնույն է, չի խրատվում ու շարունակում է ամեն կերպ համոզել երկրպագուներին, որ ունի սլացիկ ու նիհար կազմվածք: Այս անգամ էլ երգչուհին մարզասրահից է նկար հրապարակել, որտեղ մոնտաժի է ենթարկել իր կոնքերն ու մի հատ էլ չի կարմրում, երբ երկրպագուները գրում են, որ ահագին նիհարել է: Այնինչ դա ընդամենը ֆոտոշոփ է, և լուսանկարը մանրազնին ուսումնասիրելիս կարելի է տեսնել, թե որքան շատ հատված է իր մարմնից երգչուհին «ռետինել»: