50-ամյա Սալմա Հայեկը The New Your Times թերթին գեղեցկության պարզ գաղտնիքներ է հայտնել:

Նախ՝ դերասանուհին օրվա սկզբում կոսմետիկ միջոցներ չի օգտագործում: Տատիկի խորհրդով Սալման երբեք առավոտյան քսուքներ կամ տոնիկ չի քսում, քանի որ գիշերվա ընթացքում մաշկը վերականգնվում է և արտադրում է բոլոր անհրաժեշտ նյութերը: Միայն կեսօրին մոտ նա քսում է ջուր վարդի էքստրակտով և խոնավեցնող քսուք: Երեկոյան Սալման նախընտրում է միայն կոկոսի յուղով լվացվել:

Սալմայի մազերը բնությունից խիտ և շատ գանգուր են, ուստի դերասանուհին գործնականում երբեք տնից դուրս չի գալիս առանց հարթեցնող յուղ քսելու:

Կարմիր գորգի վրայով անցնելու համար Սալման միշտ շատ կոսմետիկա է օգտագործում, ուստի առօրյայում նախընտրում է միայն տոն և շուրթերի փայլ: