48-ամյա Ջենիֆեր Լոպեսը ամեն ինչ հասցնում է. ֆոտոշարքեր, համերգներ, նկարահանումներ սերիալում, բուռն ժամադրություններ Ալեքս Ռոդրիգեսի հետ… Հոլովակների մասին նա ևս չի մոռանում՝ երկրպագուներին ուրախացնելով նոր տեսահոլովակներով:

Միայն հուլիսին նա լույս է ընծայել Ni Tú Ni Yo երգի հիման վրա երաժշտական հոլովակ, իսկ արդեն հիմա նա պատրաստվում է երկրպագուներին ցույց տալ նոր աշխատանք: Հոլովակի նկարահանումները ամբողջ թափով ընթանում են Նյու Յորքում:

Հիպ-հոպ ոճի վառ կերպարը՝ Guess-ի կարճ տոպ, մորթի, կրունկներ, բարձր «պոչ», հսկայական մատանիներ, հիշեցնում է երգչուհու 2002 թվականի Jenny from the Block հոլովակը, որում նա նկարահանվել էր իր նախկին սիրեցյալի՝ Բեն Աֆլեկի հետ: