Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` դերասանուհին չի մոռացել դժվար ժամանակներում ամուսնու ցուցաբերած աջակցությունը: Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարաբերութուններն օրեցօր ավելի են բարելավվում ու ջերմանում: Այս մասին գրում է Elle.ru-ն: Թեև դեռևս որոշ ժամանակ առաջ դերասանուհին ակտիվորեն խոչընդոտում էր անգամ երեխաների և Փիթի շփմանը, սակայն այժմ  կարգավորում է հարաբերությունները նրա հետ: Աստղային զույգի ընկերների խոսքով` նրանց հարաբերությունները այժմ շատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան բաժանումից հետո երբևէ:

Իսկ դա պայմանավորված է սեփական երեխաներին  չվնասելու զույգի երկկողմանի ցանկությամբ, որոնք գիտակցում են, որ վերջին շրջանում երեխաները մեծ սթրես են ապրել ծնողների ամուսնալուծության պատճառով: