Երգիչ Հայկոն օրերս նշել է իր 44–ամյակը։ Այս տարի նա չի կարողացել մեծ շուքով կազմակերպել տարեդարձը, քանի որ զբաղված է սեպտեմբերի 8–ին սպասվող մենահամերգի նախապատրաստական աշխատանքներով։ Tert.am Life–ի հետ զրույցում Հայկոն նշեց, որ տարեդարձի օրն անցկացրել է իր գործընկերների հետ` փորձասենյակում։

 

«Տարեդարձիս օրն ինձ չթողեցին հանգստանալ։ Ամբողջ օրը փորձեր ենք արել, ինչի համար շատ ուրախ եմ։ Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի համերգը շատ լավ անցնի։ Երեկոյան արդեն Հրաչ Քեշիշյանի, Իրինա Վարդանյանի և Անահիտի հետ ենք նշել։ Այս տարի առանձնապես հետաքրքիր բան չունեմ պատմելու։ Ստացել եմ բազում շնորհավորանքներ, մաղթանքներ»,–ասաց Հայկոն։

 

 

Վերջինս նշեց, որ այս տարի ևս Անահիտն օրիգինալ անակնկալ էր պատրաստել իր համար։ «Անահիտը միշտ օրիգինալ է գտնվում։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Ինձ համար շատ թանկ նվեր էր պատրաստել։ Օրեր առաջ նոր ֆոտոշարք արեցինք, որի ժամանակ բրենդային հագուստ էի հագել։ Այդ հագուստներից որոշներն ինձ շատ էր դուր եկել։ Անահիտը գնել էր դրանք ինձ համար։  Նրա մոտ շատ լավ է ստացվում անակնկալ անելը։ Նրա միտքը միշտ օրիգինալ է ու գեղեցիկ»,– հավելեց երգիչը։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։