Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին երրորդ անգամ հայր կդառնա:

Այս մասին տեղեկացնում է As-ը: Երեխայի սեռը դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ Անտոնելա Ռոկուցոն ու Լիոնել Մեսսին դեռևս ունեն երկու տղա՝ 1-ամյա Մատեոն և 4-ամյա Տեոն:

Զույգի հարսանեկան արարողությունը կայացել է հունիսի 30-ին՝ Արգենտինայում: