Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը նոր ֆոտոշարք ունի, որի շրջանակում առաջին անգամ համագործակցել է լուսանկարիչ Աննա Գրիգորյանի հետ։ Հաղորդավարուհին բավականին տպավորված էր ֆոտոշարքով, որի հրապարակման բացառիկ իրավունքը վստահել է Tert.am Life–ին։

 

«Աննա Գրիգորյանին վաղուց եմ ճանաչում։ Նա վերջին տարիներին է սկսել զբաղվել լուսանկարչությամբ ու միանգամից շատ մեծ հաջողություններ է ունեցել։ Նա մեծ հաջողություններ ունի նաև Նորվեգիայում, հիմնականում` այնտեղ  է աշխատում։ Հայաստանում լինում է տարին մի քանի անգամ` շատ կարճ ժամանակով և չի հասցնում ֆոտոշարքեր անել։ Այս անգամ հասցրեց ընդամենը երկուսն անել, որոնցից մեկն իմն էր»,– ասաց հաղորդավարուհին։

 

Արևիկը նկատեց, որ աղջիկ լուսանկարիչների հետ համագործակցությունն առանձնահատուկ է, քանի որ կան նրբություններ, որոնք կանայք լավ են հասկանում. «Աղջիկները մտածում են ոչ միայն կադրի գեղեցկության, այլև այն մասին, թե ինչպես կցանկանար իրեն տեսնել լուսանկարվող աղջիկը։ Աննան էլ հիմնականում աշխատում է աղջիկների հետ։ Մասնագիտացած է և շատ լավ պատկերացնում է գեղեցիկ կադրերը և աղջիկներին հնարավորինս կանացի ներկայացնելու տարբերակները»։