Ինֆարկտից մահացող մարդկանց 20%-ը նույնիսկ չեն կասկածել, որ իրենք հիվանդ են, հայտնում է novosti-n.org-ը: Իսկ ինչպես սիրտը պահպանել տնային պայմաններում:

Խմեք կաթ
Բրիտանացի բժիշկների հետազոտության համաձայն օրը երեք անգամ կաթնամթերք օգտագործող մարդկանց մոտ արյան ճնշումն ավելի ցածր է, քան մնացածի մոտ: Բարձր ճնշումը վնասում է անոթներին և կարող է դառնալ ինֆարկտի կամ կաթվածի պատճառ: Օրվա ընթացքում հարկավոր է ուտել ցածր յուղայնությամբ յոգուրտներ, կաթնաշոռ, պանիր և այլ կաթնամթերքներ:

Զբաղվեք մարմնամարզությամբ
Թեթև վարժությունները նույնպես օգնում են կարգավորել ճնշումը և մարզել սրտամկանը: Ամենալավը ձգումներն են, շնչառական վարժությունները և նույնիսկ յոգան:

Կերեք ձուկ
Ձկան մշտական օգտագործումն օգնում է կարգավորել սրտի զարկերի հաճախականությունը և նույնիսկ թեթև առիթմիան: Բավարար է ձուկ ուտել շաբաթը երկու անգամ: Օգտակար է ճարպոտ ձուկը:

Ապավինեք հյութերին
Նռան հյութն ամրացնում է անոթները և նույնիսկ օգնում է դրանց վերականգնմանը, ազատում է խոլեստերինից:

Աղի փոխարեն սոյայի սոուս
Ամենօրյա ճաշերի մեջ ավելացրեք ոչ թե աղ, այլ մուգ սոյայի սոուս: Դա կօգնի օրգանիզմին պայքարելու ծխելու վնասակար հետևանքների, ավելորդ քաշի, և նույնիսկ շաքարախտի դեմ:

Հաճախակի ծիծաղեք
Կատակերգություն դիտելուց մարդու արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում, քան դրամա կամ մելոդրամա դիտելիս: Բժիշկները խորհուրդ են տալիս օրը ծիծաղել ոչ պակաս 15 րոպե:

Առողջ քուն – առողջ սիրտ
Այն կանայք, ովքեր քնում են հինգ ժամից պակաս, ենթարկվում են սրտանոթային հիվանդություների ռիսկի 30 տոկոսով ավելի, քան նրանք ովքեր քնում են 8 ժամ: Անքնությունը կարող է դառնալ հորմոնալ անհավասարակշռության, արյան մեջ շաքարի մակարդակի խախտման և ճնշման բարձրացման պատճառ:

Շնչեք խորը
Սովորական մարդը հանգստի վիճակում մեկ րոպեում կարող է անել 16-19 ներշնչում: Ճնշումը կարգավորելու համար այդ թիվն իջեցրեք մինչև 10: Դանդաղ շնչելու հետևանքով արյան մեջ աղերի անջատումը նվազում է, որի հետևանքով կանոնավորվում է արյան ճնշումը:

Լսեք ջազ
Մեր լսածն ազդում է սրտի ռիթմի վրա: Դանդաղ տեմպով ցածր երաժշտությունը դանդաղեցնում է սրտի զարկերը, հետևաբար՝ հանգստացնում է սիրտը: