ՌԴ ոստիկանությունը փնտրում է Մոսկվայում անհայտ կորած երաժիշտ Եվգենի Օսինին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նախօրեին Մոսկվայի բնակչուհին դիմել է ոստիկանությանը՝ հաղորդելով իր եղբոր անհետացման մասին: Երգչի գտնվելու վայրը պարզելու համար անց են կացվում միջոցառումներ:

Հաղորդվում է, որ Օսինն օգոստոսի 15-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: