Ներկայացնում է՝ ինչ պետք է անել հարստանալու համար՝ ըստ Կենդանակերպի նշանի: 

Խոյ

Բնությունից հսկայական էներգետիկ ներուժ ունեն, ուստի Կենդանակերպի բոլոր նշաններից հարստանալու ամենամեծ հնարավորությունն ունեն: Նրանց առավել հարմար են ղեկավար պաշտոնները կամ սեփական բիզնես ունենալը: Իրենց առավել լավ կդրսևորեն արվեստի արդյունաբերության, գիտության, բժշկության, էկոնոմիկայի ոլորտներում, ներքին գործերի օրգաններում և սպորտում:

Ցուլ

Հիմնական որակը համառությունն է: Նրանք նորույթ չեն սիրում, յուրահատուկ մտքեր վատ են հղանում, փոխարենը՝ շատ լավ կարողանում են ուրիշների մտքերը կյանքի կոչել: Պարզապես իմաստուն և կրեատիվ գործընկեր գտեք կամ խոշոր ու կայուն ֆիրմայում աշխատանքի տեղավորվեք: Կարող եք հաջողության հասնել ֆերմերային, բանկային գործերում, ճշգրիտ գիտությունների, հյուրանոցային-ռեստորանային բիզնեսում, առևտրում, հոգեբանության և արվեստի ոլորտներում:

Երկվորյակ

Կույսերին հավասար Երկվորյակները համարվում են Կենդանակերպի ամենաինտելեկտուալ նշանը: Կարողանում են նոր տեղեկություն կլանել և նոր հմտություններ զարգացնել: Շատ ստեղծագործ են, կարողանում են ոչնչից գաղափարներ ստանալ: Տաղանդավոր են լեզուների, գրականության, հռետորության ոլորտներում: Հաջողության հասնելու համար պետք է սովորեն կենտրոնանալ, ավելի հավաք և ջանասեր լինել: Կարող են հարստանալ հեռուստատեսության, միջնորդության, առևտրի, հումանիտար գիտությունների, զբոսաշրջային ոլորտի, իրավագիտության, մանկավարժության, հրատարակչական ոլորտներում:

Խեցգետին

Հրաշալի ինտուիցիա և բնատուր գաղտնիություն ոնեն: Զգում են փողի տեղերը և մարդկանց, որոնց շնորհիվ՝ կարելի է հարստանալ: Նրանց դասական ռազմավարությունն է՝ լուռ լսել մարդուն, հետո նրա գաղափարները որպես իրենը ներկայացնել՝ մի քիչ փոխելով: Կարող են հարստանալ զբոսաշրջության, հոգեբանության, մանկավարժության, դիզայնի, արվեստի, պատմության, հնագիտության, ֆոլկլորիստիկայի ոլորտներում:

Առյուծ

Հսկայական կենսական էներգիա և համառություն ունեն, բայց եթե չսովորեն այս որակներին տիրապետել, քանդող կդառնան: Առյուծները հաջողության կարող են հասնել միայն գործում, որն ամբողջ սրտով սիրում են: Ընտրեք մասնագիտություն, որում կարող եք միայն ձեզ վրա հույս դնել՝ անձնական բիզնես իամ ղեկավար պաշտոն: Հարմար կլինեն արդյունաբերության, ոսկերչական, պետական և դիվանագիտական ոլորտնեը, դերասանությունը և շոու-բիզնեսը:

Կույս

Շատ ինտելեկտուալ են, վերլուծական միտք ունեն: Նրանց հարմար կլինի գիտական և ինտելեկտուալ գործունեության հետ կապված աշխատանքը՝ էլեկտրոնիկա, մաթեմատիկա, տեխնիկա, հաշվապահություն, բանկային գործ, բժշկություն, մանկավարժություն, քրեական հետախուզություն, օտար լեզուներ:

Կշեռք

Բնածին դիվանագետ են: Բոլոր վեճերը հարթելու, ուշադիր լսելու, մարդկանց կարեկցելու, նրանց համոզելու բնածին տաղանդ ունեն: Այս մարդկանց փող և հաջողություն կբերեն դերասանական վարպետությունը, դիվանագիտական ծառայությունը, իրավագիտությունը, դիզայներական գործունեությունը, բեմը, հեռուստատեսությունը, շոու բիզնեսը, մանկավարժությունը:

Կարիճ

Զարմանալի տաղանդ և ուժ ունեն, որը կարող է քանդել ամեն ինչ իր ճանապահին: Պետք է ընտրեն ռիսկի և վտանգի հետ կապված մասնագիտություն: Նաև հարմար կլինեն փիլիսոփայության, էզոթերիկայի, մոգության և բժշկության ոլորտները: Առավել լավ ինքնաշդրսևորվում են բժշկության, քրեաբանության, քրեական հետախուզության, հնագիտության, գրականության ոլորտներում:

Աղեղնավոր

Անսահման լավատես են և հավատում են հաջողությանը: Հրաշալի ղեկավար են: Հաջողության հասնելու համար պետք է սովորեն ծրագրել իրենց կյանքը: Իդեալական մասնագիտություն են՝ օդաչուն, ուսուցիչը, իրավաբանը, դաստիարակը, մարզիչը, զբոսաշրջային գործակալության տերը, ֆրիլանսերը:

Այծեղջյուր

Շատ համառ և աշխատասեր են: Պետք է հաղթահարեն վատատեսությունը և վախը: Նրանց հարմար կլինեն մանկավարժության, տեխնիկայի, էկոնոմիկայի և քաղաքականության հետ կապված մասնագիտությունները:

Ջրհոս

Շատ խորաթափանց և զգուշավոր են, բայց հաճախ ծուլությունը և անհանգստությունը նրանց խանգարում են իրականացնել իրենց գաղափարները: Հարմար կլինեն տիեզերագնացի, հաղորդավարի, լրագրողի, գրողի, քաղաքացիական ակտիվիստի, հոգեբանի և գործչի մասնագիտությունները, ինֆորմատիկան, քաղաքականությունը:

Ձուկ

Կարողանում են ապրումակցել, կարեկցել, սփոփել: Ձկներին հազվադեպ է հաջողվում ինքնուրույն հարստանալ, ուստի պետք է իրենց համար հարուստ պրոդյուսեր, հովանավոր գտնեն կամ կայացած մարդւու հետ ամուսնանան: Եթե սովորեն հոսանքին հակառակ լողալ, իրենց մեջ ոգու մեծ ուժ դաստիարակեն, կկարողանան ամեն ինչի ինքնուրույն հասնել: Նրանց համար գործունեության լավագույն ոլորտներն են՝ արվեստը, երաժշությունը, բեմը, այլընտրանքային բժշկությունը, սոցիոլոգիան: