Եկեք բարձրացնենք մի թեմա, որից դուք հաստատ խուսափում եք: Խոսքը վերաբերում է մերկությանը, իսկ ավելի կոնկրետ՝ մերկ քնելուն: Դրանից պետք չէ ամաչել, ավելին՝ այն ունի բազում առավելություններ:

Առավելություն N1. Դուք ավելի արագ կտրամադրվեք հանգստի

Որպեսզի մարդը քնի, նրա մարմնի ջերմաստիճանը պետք է նվազի կես աստիճանով: Օրգանիզմն ավելի դժվարությամբ է քնին տրվում, եթե դուք գիշերանոցով եք անկողին մտնում: Մերկ վիճակում դուք ավելի արագ կքնեք:

Առավելություն N2. Ձեր ինտիմ օրգաններն ավելի առողջ կլինեն

Հավանաբար դուք կարծում էիք, որ սա միֆ է, սակայն քնած ժամանակ ներքնազգեստը տարատեսակ բակտերիաների և ինֆեկցիաների զարգացման համար հիանալի միջավայր է:

Առավելություն N3. Ձեր տղամարդը երջանիկ կլինի

Եկեք անկեղծ՝ այդ ո՞ր տղամարդը դեմ կլինի սրան: Ավելին՝ սա կամրացնի ձեր հարաբերությունները:

Առավելություն N4. Դուք կսկսեք ավելի հեշտ արթնանալ

Դուք ավելի արագ և թարմ ուժերով կարթնանաք: Մերկ մարդու վրա բակտերիաները պակաս ակտիվ են զարգանում, և քրտնարտադրությունն ավելի քիչ է:

Առավելություն N5. Դուք կնիհարեք ամենաքիչը մեկ չափսով

Քնել և նիհարել հիանալի է, չէ՞, հնչում: Դրա համար պարզապես հարկավոր է մերկ լինել: Կա գիտական բացատրություն. քնած ժամանակ օրգանիզմը կալորիաներ է այրում, ցրտոտ միջավայրում արագանում է նյութափոխանակությունը, և կալորիաներն էլ ավելի արագ են այրվում:

Առավելություն N6. Այսպես հարմարավետ է

Ձեզ հաստատ ծանոթ է այն իրավիճակը, որ դուք գիշերն արթնանում եք այն բանից, որ ձեր գիշերանոցը թռել է մինչև ականջները: Կամ էլ քանի-քանի անգամ եք արթանցել նրանից, որ գիշերանոցի պատճառով շոգում եք: Մերկ շատ ավելի հարմար է:

Առավելություն N7. Դուք ավելի լավ տեսք կունենաք

Սրան բարդ է բացատրություն գտնել, սակայն նրանք, ովքեր առանց գիշերանոցի են քնում, առավոտյան շատ ավելի լավ տեսք են ունենում:

Առավելություն N8. Դուք կհաղթահարեք սթրեսը

Այս կետը հանդիսանում է վերոնշյալների հետևանքը: Որակյալ քուն, բարձր հիգիենա, նյարդայնացնող գործոնների բացակայություն. այս ամենը ձեզ կլիցքաթափի: