Աննա Սեմենովիչն անկեղծացել և խոստովանել է. «Տղամարդկանց իհարկե դուր է գալիս իմ արտաքինը, բայց ես ունեմ հարուստ ներաշխարհ և շատ ուրիշ արժանիքներ, որոնք ուժեղ սեռի ներկայացուցիչներին չեն հետաքրքրում: Ու ես որոշեցի ոչ մի պլաստիկ վիրահատություն չանել, թող կորչեն ամեն տեսակ մաշկային ձգումները: Ինձ թող սիրեն այնպիսին, ինչպիսին որ կամ»:

Շատերի պես Աննան էլ ֆոբիաներ ունի: Նա վախենում է սարդերից ու առնետներից: Նախկին ''Блестящие'' խմբի անդամը սարսափում է նաև կեղտոտ ձեռքերից: Աննան ամեն անգամ լվանում է ձեռքերը, երբ ջուր է տեսնում, կամ սրբում է դրանք թաց անձեռոցիկով: Երրորդ ֆոբիան, որ խանգարում է երգչուհուն ապրել՝ մթության վախն է: