Խոյ

Խոյերի համար օրն ամենաարդյունավետը չէ: Բացառված չէ տոնուսի և սեփական գործերի նկատմամբ հետաքրքրության անկումը: Հնարավոր է ընկճվածության րոպե, տանը կամ միայնակ գտնվելու պահանջ: Պատճառը կարող է լինել քրոնիկ հիվանդությունը, վատ քունը, հանգամանքների անհաջող դասավորությունը, ինչպես նաև հին հոգեբանական խնդիրների առկայությունը: Եթե ինտուիցիան հուշում է հետաձգել գործողությունները, արժե ենթարկվել:

Ցուլ

Այսօր Ցուլերը հակված են տրվել կասկածներին, կարող են ապագայի հոռետեսական պատկերներ նկարել: Ինչ վերաբերում է անցյալին, ապա այն ավելի հաճախ բացասական լույսի ներքո կտեսնեք, քան դրական: Հնարավորության դեպքում արժե հետաձգել կենսական կարևոր առաջադրանքի լուծումը, կարևոր ընտրությունը. մեծ է հասանելի սցենարներից ամենաանհաջողի վրա կանգ առնելու հավանականությունը, հատկապես, եթե տրամադրություն չունեք:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում սահմանափակվել գործերի անհրաժեշտ նվազագույնով, խուսափել ռազմավարական առաջադրանքների լուծումից: Այսօր մեծ է ծանոթ սխալ ուղղությամբ շարժվելու հավանականությունը: Հնարավոր է կյանքը ևս մեկ անգամ ստուգի ձեր հավատը և տոկունությունը՝ կանգնեցնելով ձեզ տհաճ ընտրության առջև կամ ճանապարհների փակման, փակուղու, միայնության, հույսերի խափանման պատրանք ստեղծելով:

Խեցգետին

Այսօր շատ Խեցգետիններ իդեալիստ կլինեն և ցավագին կընդունեն իրենց իդեալների խորտակման ցանկացած ակնարկ: Աստղերը խորհուրդ չեն տալիս ամբողջությամբ հիասթափվել մարդկանցից, խաչ քաշել ընտրած հավատի, մասնագիտության, բնակության վայրի կամ ձեր կյանքի նշանակալի այլ հատվածի վրա: Բացառված չէ, որ ռոմանտիզացնում եք ձեր երազանքների երկիրը, ինչ-ինչ գաղափարախոսություն կամ որոշակի մարդու:

Առյուծ

Առյուծներն այսօր խոցելի են, կարող են սխալ թույլ տալ նույնիսկ հասարակ գործում: Հանելուկային պատճառով ժամանակավորապես կարող է անհետանալ ձեր էնտուզիազմը կամ խարիզման: Բացառված չէ, որ թերություն նկատեք նախկինում ձեռնարկած գործողություններում կամ ծրագրերում: Ցանկալի է չեղարկել միջոցառումները, հրաժարվել նախաձեռնություններից: Արժե խուսափել երկակի իրավիճակներից, կասկածելի փոխզիջումներից:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում խուսափել դյուրավստահությունից: Ավելի լավ է հեռավորություն պահպանել քիչ ծանոթ մարդկանցից, խուսափել կարևոր հանդիպումից, ծանոթությունից, պայմանագրից: Հնարավոր է թյուրըմբռնում մտերիմների հետ: Հարաբերություններում այսօր կարող է վերադառնալ սառնությունը, կասկածը, անցյալի անարդյունավետ սցենարը: Բացառված չէ, որ գործընկերը ցանկանա մենակ գտնվել:

Կշեռք

Անկախ կարգավիճակից և անձնական հնարավորություններից՝ Կշեռքները կարող են իրավիճակի գերին դառնալ: Օրվա ծրագիրը կազմելիս արժե հաշվի առնել առողջական վիճակը, հոգեբանական կամ կենցաղային գործոնները: Բացառված չէ ընտանիքի, ընտանի կենդանիների նկատմամբ անհանգստությունը: Խոչընդոտների մի մասը կարող է հանելուկային պատճառներ ունենալ: Մտահղացման իրականացման արգելք կարող է լինել քաոսը, անազնվությունը:

Կարիճ

Կարիճներին չի սպառնում լիակատար տապալում կամ հոգեկան հավասարակշռության կորուստ, սակայն չի կարելի բացառել մանր անհաջողությունները, կորուստները և սահմանափակումները: Բացասական միտումներն այսօր կարող են հավելյալ ուժ հավաքել արդեն նախապատրաստված հողի վրա: Չնայած դրան՝ օրը կարելի է հաջող համարել: Ձեր հաջողությունը կարող է արտահայտվել նրանում, որ ժամանակին կխուսափեք տհաճություններից:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում դադար վերցնել գործերում, քանզի այսօր դժվար է վերահսկել իրադարձությունների ընթացքը: Վրիպակը չի բացառվում նույնիսկ այնտեղ, որտեղ խնդիրներ ամենևին չէիք սպասում, ընդ որում՝ անհայտ կլինեն նաև իրական պատճառները: Տհաճությունների իռացիոնալ բնույթը կարող է մտահոգել ձեզ, խաթարել սեփական ուժերի կամ ուրիշի պարկեշտության նկատմամբ ձեր հավատը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում խուսափել տհաճ հիշողություններից և ընկճվածություն առաջացնող վայրերից: Հոռետեսական տրամադրությունն այսօր կարող է թուլացնել ձեր ֆիզիկական և հոգեկան իմունիտետը, արգելափակել պայքարի և դիմադրության ունակությունը, երևակայական կամ իրական փակուղի գցել: Մեծ նշանակություն կարող է ունենալ շրջակա միջավայրը: Ներդաշնակ մթնոլորտում ամեն ինչ կսահմանափակվի կարճաժամկետ կասկածներով:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում խուսափել նախաձեռնություններից, ինչպես նաև ծախսերից և գումարային գործողություններից: Այսօր ուրիշների ռեսուրսները տնօրինելիս հեշտ է ռազմավարական սխալ թույլ տալը: Կորուստները և թերությունները կրկնակի նկատելի կլինեն, եթե միջոցների պակաս ունեք: Ավելի լավ է փողը չվստահել քիչ ծանոթ մարդկանց և կասկածելի համբավով բանկերին: Անցանկալի է բարեգործությամբ զբաղվելը:

Ձկներ

 

Ձկներին խորհուրդ է տրվում վերահսկողության տակ պահել զգացմունքները: Այսօր կարող են ճնշող ազդեցություն ունենալ ուշացումները, կրկնվող անհաջողությունները, վատ նշանները: Ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա բացասական կարող է անդրադառնալ նաև զբաղվածության բացակայությունը, չի խանգարի չափավոր ֆիզիկական ծանրաբեռնությունը, կոնկրետ առաջադրանքի առկայությունը: