Մոդել Սյուզաննա Սեդրակյանը Ter.am Life–ի հետ զրույցում խոսել է, թե ինչու այս տարի չի մեկնելու հանգստի, ինչ գործնական առաջարկներ է ստացել և անձնական կյանքում ինչ փոփոխություններ կան։

 

–Սյուզաննա, հանգստի համար լավագույն շրջանն է։ Մինչ բոլորը շտապում են հանգստանալու, դու աշխատում ես` նկարահանվելով տեսահոլովակներում, ֆոտոշարքերում։ Ե՞րբ ես պատրաստվում մեկնել հանգստի։

 

–Այո, գործերը շատ են: Ավելին, գործնական այնքան առաջարկներ եմ ստանում, որ, ցավոք սրտի, շատ-շատերը ստիպված եմ լինում մերժել՝ ժամանակ չունենալու համար: Այս տարին բուռն է ստացվել, այդ իսկ պատճառով չեմ կարողանալու մեկնել hանգստի: Մինչ բոլորը հանգստանում են և վայելում կյանքը, ես աշխատում եմ: Այնքան զբաղված եմ, որ եթե նկարահանման կամ որևէ այլ միջոցառման չեմ, ապա մարզասրահում եմ: Գիտեք, ես չեմ ունենա ոչ մի հաջողություն, եթե չհետևեմ իմ արտաքին տեսքին: Ես ամեն օր զբաղվում եմ իմ արտաքին տեսքով, դա նկատում են բոլոր նրանք, ովքեր Ինստագրամում հետևում են ինձ: Ես չեմ կարող իմ առօրյան, աշխատանքը, խնամքը թողնել և հենց այնպես գնալ հանգստանալու, թեկուզ մեկ շաբաթով, թեկուզ այս պահին էլ գերհոգնած եմ և բոլոր մարդկանց նման լիցքաթափվելու անհարժեշտություն ունեմ: Հնարավոր է` մեկնեմ մի քանի օրով, բայց գնալիս էլ կհամատեղեմ հանգիստն աշխատանքի հետ: Կստացվի երկուսը մեկում:

 

–Առհասարակ, որտեղ և ո՞ւմ հետ ես սիրում հանգստանալ։

 

–Իմ կյանքում փոփոխություն է եղել: Նախընտրում եմ ազատ ժամանակն անցկացնել սիրելիիս կողքին, դա ամենալավ հանգիստն է: Ստացվում է, որ նախընտրում եմ հանգստանալ իմ սիրած տղամարդու կողքին, որտեղ էլ դա լինի։ Հանգստի գնալիս երբեք միայնակ չեմ լինում: Ես եսակենտրոն չեմ և միշտ էլ ցանկացել եմ այդ ամենը կիսել սիրելի մարդու հետ, ով էլ նա լինի` ընտանիքի անդամ, ընկեր, ընկերուհի, թե սիրելի անձնավորություն: 

 

 

—Սյուզաննա նշեցիր, որ բազում առաջարկներ ես ստանում։ Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, ի՞նչ ծրագրեր ունես այս ընթացքում։

 

–Նարեկի, dj Smoke և Էմանուելի տեսահոլովակում նկարահանվելուց հետո, ես շատ առաջարկներ եմ ստանում, ընդ որում` մեծ մասն արտերկրից: Մինչ այս միշտ մերժել եմ օտար երկրներից եկած առաջարկները, որովհետև ինձ համար խորթ է աշխատել օտար մարդկանց հետ՝ օտար միջավայրում: Բայց այս պահին մի քանի առաջարկներ կան, որոնք, գուցե, հաստատեմ և փորձեմ ուժերս արտերկրում։ Վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի և նոր հորիզոններ կգրավեմ: Ինձ առաջարկվել են մասնակցել «Միսս Ինթերնեշնլ 2017» մրցույթին, որը տեղի է ունենալու Բուլղարիայում՝ սեպտեմբերին: Այս առաջարկը, ամենայն հավանականությամբ, կմերժեմ և չեմ տրվի գայթակղությանը: Խնդիրն այն է, որ ես ինձ համարում եմ ոչ թե պոդյումային մոդել, այլ ֆոտոմոդել: Ինձ համարում եմ ավելի շատ գովազդային դեմք, տեսահոլովակների աստղ: Մարդիկ, մոդել ասելով, հասկանում են պոդյումի վրա քայլող աղջիկներին, ես այդպիսին չեմ, իմ աշխարհն այլ է: Չնայած կա մեծ հավանականություն , որ ես կհաղթեմ Բուլղարիայում տեղի ունենալիք «Միսս ինթերնեշնլ 2017» մրցույթը, ինչպես պնդում են կազմակերպիչները, կմերժեմ առաջարկը՝ չդավաճանելով իմ ոճին և սկզբունքներին: Ամենը չեմ խառնի իրար, ինչպես խառնում են մյուս մոդելները: Ես ինձ այդքան մատչելի չեմ դարձնի:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։