Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի 4-րդ երեխայի սեռը հայտնի է:

Ֆուտբոլիստը և Ջորջինա Ռոդրիգեսը դուստր են ունենալու: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Նշենք, որ Ռոնալդուն ունի երեք երեխա՝ Ռոնալդու կրտսերը և զույգեր Մեթյուն ու Էվան: Երեք երեխաներն էլ փոխնակ մորից են:

Ինքը՝ պորտուգալացին հայտարարել էր, որ ցանկանում է լինել 7 երեխայի հայր: