Խոյ

Խոյերին աստղերը հուշում են, որ դժվար գործը հմուտ մոտեցում է պահանջում: Օգտակար կլինի մանրամասն մտածել մարտավարությունը: Չարժե մոռանալ հոտառության մասին. այսօր ակտիվ ռեժիմով են աշխատում անվտանգության ձեր բնածին համակարգերը: Միևնույն ժամանակ, չարժե առաջնայնությունը տալ զգացմունքներին, զգացողություններին. դրանք կարող են շեղել ձեզ ճանապարհից, աղավաղել պահի ըմբռնումը:

Ցուլ

Օրը սնում է Ցուլերի կասկածները: Վստահությունը կորցնելու հավանականությունն ավելի բարձր է ներշնչողության, կախվածության դեպքում: Ձեզ վրա կարող է ազդել գործընկերոջ կամ շրջապատի կարծիքը, բացառված չէ ընտանիքի կամ հասարակության կողմից անտեսանելի ճնշումը: Այսօր տեղին են բանակցությունները, այդ թվում՝ թաքուն, բայց ոչ ուղղակի համագործակցությունը: Գրգռվածությունը կարող է բացահայտ կոնֆլիկտի վերածվել:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը կապացուցի հոգեբանական մթնոլորտի կարևորությունը: Գործողությունների արդյունավետությունը կարող է թուլացնել ոչ ճիշտ տրամադրվածությունը, հոգեկան անհանգստությունը, ուրիշի անբարեհաճությունը: Հնարավոր են կոնֆլիկտներ, խնդիրներ՝ կապված հիվանդության, անփութության հետ: ԱՃում է գործնական, տեխնիկական, բժշկական սխալների հավանականությունը:

Խեցգետին

Խեցգետիններին օրը հակում է հույսը դնել ինտուիցիայի վրա, ինչը ոչ միշտ է արդարացված: Հոտառությամբ ղեկավարվելը լավ է հանգստության, հարմարավետության, անվտանգության պայմաններում: Ակտիվ գործողություններում ավելի լավ է հենվել կանոնների վրա, հաշվի առնել փոփոխված պահանջները: Հակառակ դեպքում՝ չեք խուսափի սխալներից, որոնք կարող են անդրադառնալ նաև ֆինանսական ոլորտի վրա:

Առյուծ

Առյուծներին կարևոր է վերահսկել իրենց զգացմունքները և զգացողությունները, հատկապես՝ բացասական, ինչպես նաև լեզու գտնել շրջապատի հետ: Լավագույն օրը չէ ձեր անհատական նախաձեռնության համար: Ճիշտ ուղուց կարող են շեղել ծպտյալ չարակամները, ինչպես նաև բացասական երանգով զգացումները և հիշողությունները, ճնշված զգացմունքները և բնազդները: Անցանկալի են խոշոր ծախսերը և ռիսկերը:

Կույս

Այսօր Կույսերի հաջողությունը կապահովի ճիշտ քաղաքականությունը: Օրը հարմար է գաղտնի բանակցությունների, որոնումների, մասնավոր այցերի համար: Գերազանց կաշխատի ինտուիցիան: Անցանկալի է ազդարարել ձեր ներկայիս հետաքրքրությունների մասին: Չարժե տրվել խոսքերից անմիջապես գործի անցնելու գայթակղությանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կենսական կարևորություն ունի, այլապես կարող եք տհաճ պատմության մեջ հայտնվել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում թուլացնել ակտիվությունը և գործել ըստ իրավիճակի: Օրվա իրադրությունը խորացնում է անորոշությունը: Հնարավոր է հայտնվեք ձեր ռազմավարության կամ հետաքրքրությունների ցանկում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտության առաջ: Ռիսկի գոտի կարող է դառնալ համախոհների հետ շփումը: Չարժե նոր ընկերներ ձեռք բերել, զբաղվել ֆինանսավորմամբ կամ գովազդով, բիզնես բացել:

Կարիճ

Կարիճներին օրը կարևոր քայլի է մղում: Արժե հիշել, որ սեփական համարձակության արդյունքն այսօր կարող է ցավոտ հիասթափության հանգեցնել, հատկապես, եթե նոր ուղղությամբ առաջին քայլերն եք կատարում: Բացառված չէ իրավիճակի սրումը՝ ընդհուպ մինչև կոնկրետ անձնավորության հետ ուղղակի կոնֆլիկտի: Ավելի լավ է սահմանափակվել պարապմունքով, փորձնական գործողությամբ. կհաջողվի վեր հանել թերությունները և շտկել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը զգուշացնում են անհաջողության կամ այլ խնդրի հավանականության մասին: Եթե ուղևորությունը կամ այլ գործողությունն անխուսափելի է, օգտակար կլինի համատեղել տեխնիկական պատրաստվածությունը հոգեբանականի հետ, քանզի այսօր կարևոր է թերությունների հայտնաբերման բարոյական պատրաստվածությունը: Կարող են դեր խաղալ ուրիշների սովորությունների, օրենքների հաշվի չառված նրբությունները:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն տեխնիկական, աշխատանքային կամ այլ ռիսկի, բիզնեսի կամ երեխաների հետ կապված բարդ առաջադրանք լուծել: Իրադարձությունները կարող են ուղեկցվել զգացմունքային ֆոնի վատթարացմամբ: Հնարավոր է ստիպված լինեք փորձության միջով անցնել, ներքին կամ արտաքին ճգնաժամ ապրել: Գործն ավարտին հասցնելու համար ձեզ համարձակություն և համառություն պետք կգա:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հրաժարվել ծրագրումից և ուղղակի համագործակցությունից: Նախադրյալներ կան հարաբերությունների վատթարացման, նշանակալի դեմքի, գործընկերոջ կամ ղեկավարի հետ տարաձայնությունների առաջացման համար: Կրակին կարող է յուղ լցնել զգացմունքային գործոնը: Մրցակիցները կարող են անազնիվ խաղալ: Բացառված չէ, որ դադարեն գործել նախկին հնարքները:

Ձկներ

Ձկներն այսօր հակված են ուղղորդվել երազանքներով և իդեալներով, ինչը դժվար համատեղելի է ընթացիկ առաջադրանքների հետ: Կյանքի ռիթմը, ինքնազգացողությունը կամ այլ հանգամանք կխանգարի ձեր երևակայությունների իրագործմանը, կստիպի օգտագործել այլ գործիքներ կամ եղանակներ: Կարող է պահանջվել վերանորոգում, բժշկական օգնություն: Հնարավոր են կոնֆլիկտներ արտասահմանցիների հետ: