Մարտի 22-ին աճուրդի կհանվեն Նյու Յորքի Shea մարզադաշտում
կայացած The Beatles-ի ռեկորդային համերգի լուսանկարները: Որպես
մեկնարկային գին սահմանվել է 25 հազար դոլարը: Աճուրդը
նվիրված է խմբի առաջին՝ Please Please Me ալբոմի թողարկման 50-
ամյակին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
61 լուսանկարների հեղինակը սիրողական լուսանկարիչ Մարկ
Վայնշտեյնն է, որը դրանք լուսանկարել է 1965 թվականի օգոստոսի
15-ին: Աճուրդը կկայանա անգլիական Ստոկփորթ քաղաքում՝ Omega
Auctions աճուրդի տանը: Սև և սպիտակ լուսանկարները պատկանում
են խմբի այն շրջանին, երբ լիվերպուլյան քառյակը «բիթլմանիայի»
գագաթնակետին էր:
Շոուի անցկացման անվտանգությունն այդ օրն ապահովել են անվտանգության 2000 աշխատակիցներ, որոնք
անկարող էին դեպի բեմը շարժվող մարդկանց առջև: Հավաքված 55 հազար երկրպագուների ճիչերն այնքան
բարձր էին, որ երաժշտությունը չէր լսվում: Չեն օգնել նույնիսկ ամենահզոր բարձրացուցիչները:
12 երգի կատարմամբ կես ժամանոց համերգը 304 հազար դոլար է բերել կազմակերպիչներին, ինչն այն
ժամանակվա շոու-բիզնեսի պատմության մեջ աննախադեպ էր:
Կվաճառվեն նաև քառյակի անդամներին պատկանող հուշ-իրեր: