Հայկական շոու բիզնեսում հիմա շատերն են գեղեցիկ ու խնամված: Դե, իհարկե, ժամանակակից էսթետիկ վիրաբուժությունն ու ներգործության այլ միջոցները ոչ մի շանս չեն թողնում ժամանակակից աստղերին ունենալու արտաքին թերություններ: Սակայն կան նաև այնպիսի հայտնիներ, որոնց կողքով ժամանակն, ասես, վախենում է անցնել: Նրանք առանց որևէ վիրահատական միջամտությունների շարունակում են երիտասարդ ու գեղեցիկ մնալ՝ ապացուցելով, որ ամեն ինչ չէ, որ փողով է: 

Երգչուհի Արփինե Բեկջանյանը հայկական շոու բիզնեսի առաջին սերնդի աստղերից էր: Արփինեի ալբոմներն ու երգերը 90-ականներին լույսի արագությամբ էին տարածվում ողջ հանրապետությունում: Այսօր Արփինեն արդեն 41 տարեկան է, սակայն նայելով նրա լուսանկարները՝ երբեք չես պատկերացնի, որ նման պիրկ ու ձիգ մարմնով կինն այդ տարիքի է ու նաև երկու երեխա է լույս աշխարհ բերել: Արփինեի կազմվածքին այսօր շատ 18-ամյա աղջիկներ կարող են նախանձել, իսկ մեզ մնում է փաստել, որ 41-ում Արփինեն ունի նույն մարմինը, ինչ որ ուներ 18 տարեկանում, երբ դեռ նոր էր երգարվեստի ասպարեզ մտել: Երգչուհին լավ գիտի իր այս առավելության մասին ու երբեք հարմար առիթը բաց չի թողնում երկրպագուներին լողազգեստով լուսանկարներով ուրախացնելու համար: