Օրեր առաջ Ջուսի ծննդյան օրն էր. երգչուհին դարձավ 38 տարեկան: Այս առիթով էլ BlogNews.am-ը հանդիպել է երգչուհուն, զրուցել նրա հետ իր կյանքում տեղի ունեցած վերջին բուռն իրադարձություններից, նրա պատկերացմամբ կանացի երջանկությունից և, իհարկե, հիասթափություններից ու երգչուհուն ցավ պատճառող և նրա կյանքում տեղ գտած շատ այլ թեմաներից. 

- Ինչպե՞ս նշեցիք Ձեր տարեդարձը, Ջուս։

- Տարեդարձս նշել եմ ոչ ստանդարտ, ընկերական ջերմ միջավայրում ու ամենակարևորը՝ շատ լավ տրամադրությամբ: Առաջինն աշխատավայրում են ինձ շնորհավորել, շամպայն բացեցին, ինձ անակնկալի բերեցին: Տարեդարձիս օրն էլ ընկերներս որոշեցին, որ հենց այդ օրը պետք է այցելենք Երևանի կենդանաբանական այգի: Մանկության գիրկն էի տեղափոխվել. քաղցր բամբակներ էինք գնել, զբոսնեցինք ահագին ու իսկապես լիցքաթափվեցինք։ Տարբերվող օր էր, վաղուց ինձ այդքան երջանիկ ու լիարժեք չէի զգացել։

- Բայց անցյալ տարի էլ ասում էիք, որ անմոռանալի օր եք ունեցել, ու ձեր միակ ծննդյան օրն է, որ իսկապես երջանիկ եք Ձեզ զգում: Ձեր ամուսնալուծությանը հաջորդած հարցազրույցներից, փաստորեն, պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, ու Դուք Ձեր ամուսնու հետ առաջին իսկ օրից արդեն երջանկության ու փոխըմբռնման պակաս ունեիք: Ստացվում է՝  անկեղծ չէի՞ք ձեր հարցազրույցներում։

- Եթե կոնկրետ անցած տարվա ծննդյանս օրվա մասին է խոսքը, ապա ես իսկապես շատ երջանիկ էի: Տեսակով այնպիսի մարդ եմ, որ միշտ փորձում եմ լավը, դրականը գտնել: Մի փոքրիկ գեղեցիկ ժեստը, իմ հանդեպ ուշադրությունը, բարի վերաբերմունքը կարող են ստիպել ինձ մոռանալ մի քանի ամիս շարունակ մեջս կուտակված վիրավորվածությունը: Դա էլ հենց այդպիսի մի օր էր: Այդ օրը նա ուշադիր էր իմ հանդեպ, բարի, հոգատար, ես էլ՝ երջանիկ:

- Ձեր ամուսնու բարությունը Ձեր նկատմամբ այնքան բացառիկ երևույթ էր, որ դա Ձեզ զարմացնո՞ւմ էր։

- Երբ մենք ամուսնացանք, նա կտրուկ փոխեց իր վարքագիծն իմ հանդեպ. ագրեսիվ էր, խանդոտ, չարությամբ էր լցված իմ հանդեպ: Երբ մենք ամուսնանում էինք, ասում էր, որ գնահատում է ինձ որպես արտիստի, սիրում է ինձ հենց այնպիսին, ինչպիսին կամ: Սակայն երբ արդեն դարձանք օրինական ամուսիններ, սկսեց արգելքների շարքը՝ սա մի հագիր, այսպես մի շպարվիր, սրա հետ մի նկարվիր, նրան մի բարևիր: Ասում էր՝ սրա հետ նկարվել ես, ուրեմն՝ հետն էլ քնել ես: Անկեղծ որ ասեմ, իր այս մտքերից ես վախենում էի, դա նորմալ չէ: Դրանք հիվանդ մարդու դատողություններ են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։