Ինչպես հայտնի է՝ Անատի Սաքանյանը ամուսնությունից հետո տեղափոխվել է Մոսկվա եւ այժմ այնտեղ է վայելում ամուսնական կյանքը:

 

Life.panorama.am-ը փորձել է հետաքրքրվել նոր կարգավիճակում դերասանուհու կյանքի մանրամասների, ինչպես նաեւ հանգստի հետ կապված պլանների մասին:

 

««Քարե դարդի» թիմով ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ես ու ամուսինս մեկնեցինք մեր սպասված հանգստին, սակայն վայրը նշել չեմ ցանկանում: Կարճ ժամանակ է, ինչ վերադարձել ենք տուն, բայց արդեն իսկ մտածում ենք, թե հաջորդ հանգիստը ինչպես, որտեղ եւ երբ կազմակերպել: Ես ու ամուսինս բավականին բծախնդիր ենք վայրի ընտրության հարցում, հաշվի ենք առնում ամեն մանրուք, որպեսզի ոչ միայն գեղեցիկ լինի, այլեւ՝ հետաքրքիր»,- նշեց Անատի Սաքանյանը:

 

Հետաքրքրվելով, թե դերասանուհին ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար է, պատասխանեց.

«Այս հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող, քանի որ ամեն բան կախված է հագնածությանս աստիճանին: Եթե նախապես շատ եմ աշխատած լինում, նախընտրում եմ ավելի պասիվ հանգիստ՝ ծով, արեւ, արեւայրուք, որը ինձ ուժ ու նոր էներգիա կհաղորդի, իսկ հակառակ դեպքում ես սիրում եմ ակտիվ արձակուրդներ ունենալ»:

 

Արդեն վեց ամիս է, ինչ Անատին Հայաստանում չի ապրում, իր խոսքով՝ այս ամիսների ընթացքում վերադառնում էր նկարահանումներին մասնակցելու համար: Եվ քանի որ «Քարե դարդն» այլեւս ավարտված է, Անատին դեռեւս Մոսկվայում է եւ այսուհետ Հայաստան է գալու զբոսշրջիկի կարգավիճակով: Անատի Սաքանյանը նշեց, որ սիրում է հանգիստը կազմակերպել նաեւ մեր երկրում, նա համոզված է՝ լավ միջավայրում կազմակերպված հանգստի համար վայրը կարեւոր չէ:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։