Եվա Ռիվասը, որը վերջերս դարձել է միլիոնատեր, բարկացել է սոցցանցերում իր հաջողությանը հաջորդած մեկնաբանությունների պատճառով եւ որոշել պատասխանել որոշ օգտատերերի:

«Շատ մարդիկ, չիմանալով, թե ինչ է իրականում կատարվում իմ կյանքում, սխալ են ընկալել իմ՝ երկար բացակայությունը սոցկայքերից, եւ մոռացել իմ մասին: Ես նույնիսկ շատ ընկերներ եմ կորցրել, երբ նրանք որոշել են, որ Եվան «թռել»»,- գրել է երգչուհին Instagram-ում՝ բավականին վատ արտահայտություններ օգտագործելով եւ նույնիսկ հայհոյելով օգտատերերին: Հայհոյանքն, իհարկե, չենք հրապարակում, սակայն Ռիվասի գրառման որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորեւ.

«Փորձեք եւս մեկ անգամ հայտնվել իմ կյանքում, երբ կհասկանաք, որ Եվան երկու տարի չկար ոչ այն պատճառով, որ «թռել» էր, այլ որովհետեւ նրան պետք էր ուժեր հավաքել՝ նոր նվաճումերի հասնելու համար: «Թռնել» ես կարող եմ միայն ձեր էրոտիկ երազներում»:

Իսկ մենք հիշեցնենք, որ Ռիվասը միլիոն ռուբլի է շահել՝ մասնակցելով «Бешеная Сушка» նիհարելու խաղին:

NEWS.am STYLE