Բրազիլիական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն շնորհավորել է իր որդուն՝ Ռոնալդին Բրազիլիայի մինչև 18 տարեկանների թիմում ընդգրկվելու առիթով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

 «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստի որդին  Բրազիլիայի Մ18 թիմի կազմում կմասնակցի Maccabiah games-ին:

Սպորտային այս մրցաշարն անցկացվում է Օլիմպիական խաղերի պես՝ չորս տարին մեկ անգամ:

Ռոնալդը Ռոնալդոյի և ֆուտբոլիստուհի Միլենա Դոմինգեսի որդին է:

Նշենք, որ Ռոնալդոյի և Միլենայի ամուսնությունը տևել է 4 տարի. նրանք բաժանվել են 2003թ-ին: