«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ին չեն դադարում երկրպագուներին ուրախացնել՝ հայկական ժողովրդական երգերի իրենց անհատական մեկնաբանությունները ներկայացնելով:

Համացանցում է հայտնվել նրանց  նոր «Դաշտերով» նախագծում ներառված «Նինո» ժողովրդական երգի յուրահատուկ մեկնաբանությունը:

Նախագծում ներառված են մի շարք հայկական սիրված երգեր, որոնք Իվետան եւ Արամը ներկայացնում են ինքնատիպ մոտեցումներով՝ օգտագործելով դիսկո երաժշտությանը բնորոշ ելևէջներ: 

Օրեր առաջ ներկայացվել էին նաև վերոնշյալ նախագծում ներառված «Ալ էղնիմ»,«‹Քամին զանա» և «Ղափամա» երգերը: