«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի հղիության մասին esyes.am-ն իր ընթերցողներին հայտնել էր դեռևս ամիսներ առաջ: Ժամեր առաջ գեղեցկուհին երկրորդ անգամ է մայրացել:

Իրինայի երկրորդ երեխան ևս աղջիկ է, ինչպես ցանկանում էր նրա առաջին դուստրը՝ Մեգին: Փոքրիկը ծնվել է այսօր՝ մարտի 4-ին, ժամը 7-ին՝ 3250 գրամ քաշով և 52 սմ հասակով: Ավելի վաղ Իրինան մեզ ասել էր, որ երկրորդ դստերն անվանակոչելու են Ալվինա:

Իրինան արդեն տեղադրել է նորածին բալիկի լուսանկարն ու գրել՝ «Հլը շրթունքները հաստ»: Մոր և մանկան մասին հավելյալ տեղեկատվություն esyes.am-ն իր ընթերցողներին կհայտնի ավելի ուշ:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է Իրինային և նրա ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում անհոգ մանկություն: