Տղամարդկանց դուր գալու համար ժամանակակից կինը պետք է ոչ թե նիհար լինի, այլ աթլետիկ կազմվածք ունենա: Շատ նիհարները ընդհանրապես դուր չեն գալիս ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Տղամարդկանց մեկ երրորդը կանաց մարմնի ամենագրավիչ մասը հարթ փորն է համարում, իսկ մեկ քառորդին շատ է դուր գալիս ախորժելի հետույքը, իսկ ահա 11%-ը նախապատվությունը տվել է կանանց մարմնի գեղեցիկ կոնքերին: Հարցմանը մասնակցել են նաև կանայք: Նրանք նույնպես նկարագրել են իրենց երազած տղամարդուն: 25%-ը կարծում է, որ ամենագեղեցիկ մասը պիրկ մկաններն են, դրան
հետևում են մկանուտ ձեռքերն ու զարգացած ուսերը: Հարցված կանանց կեսից ավելին ցանկանում է, որ իր կողակիցը աթլետիկ կազմվածք ունենա: Հետաքրքիր է, որ տղամարդիկ չեն ցանկանում նմանվել ֆուտբոլիստներին, ովքեր երկրագնդի ամենացանկալի փեսացուներն են համարվում: