5. Մարդու ուղեղն ամենամեծն է: Շատ կենդանիներ կարող են օգտագործել իրենց ուղեղը՝ անելու այնպիսի բաներ, ինչպիսին կարող է անել մարդ արարածը, օրինակ' ստեղծագործական մոտեցում ցույց տալ' խնդիրները լուծելու համար, սովորելու՝ ինչպես օգտագործել գործիքները՝ ցուցաբերելով ինքնիրազեկում: Չնայած գիտնականները չեն կարող հստակորեն ասել, թե ինչն է մարդուն խելացի դարձնում, նրանք հստակորեն պնդում են, որ մարդիկ երկրագնդի ամենախելացի արարածներն են:

Մեր «ինչքան մեծ՝ այնքան ավելի լավ» տեսակետի համաձայն՝ հասարակության մեջ գոյություն ունի այն կարծիքը, որ ինչքան մեծ է ուղեղը, այնքան խելացի է նրա տերը: Բայց արդյո՞ք դա այդպես է: Չափահաս մարդու ուղեղը կշռում է 1.361գ, շատ խելացի կենդանու' դելֆինի ուղեղը նույնպես այդքան է կշռում: Սակայն կետինը, որ այնքան խելացի չէ, ինչքան դելֆինը, կշռում է 7.800գ:

Բարակի (շան տեսակ) ուղեղը կշռում է 72գ, իսկ օրանգուտանինը՝ 370գ: Ե՛վ շունը, և՛ օրանգուտանը ճարպիկ կենդանիներ են, սակայն նրանք երկուսն էլ ունեն փոքր ուղեղ: Ճնճղուկի ուղեղը կշռում է 1գ: Հավանաբար նկատեցիք մի ընդհանուր կարևոր բան այս համեմատությունների մեջ:

Միջին չափսի դելֆինի մարմինը կշռում է մոտ 350 ֆունտ (158.8 կգ), կետինը' 13 տոննա: Ընդհանուր առմամբ, ինչքան մեծ լինի կենդանին, այնքան մեծ կլինի նրա ուղեղը: Բարակը փոքր մարմնով շուն է, և տրամաբանական է, որ այն կունենա փոքր ուղեղ: Ուղեղի չափսի և խելացիության հարաբերակցությունը կախված չէ դրա քաշից: Ամեն ինչ կախված է մարմնի և ուղեղի կշռի հարաբերակցությունից:

Մարդկանց մոտ այդ հարաբերակցությունը տատանվում է՝ 1-50, կաթնասունների մոտ՝ 1-180, թռչունների մոտ՝ 1-220. Մարդկանց ուղեղն ավելի շատ քաշ ունի, քան կենդանիներինը: Խելացիությունը կախված է ուղեղի տարբեր բաղադրիչներից: Կաթնասուններն ունեն մեծ կիսագնդերի ավելի հաստ կեղև, քան թռչունը, ձուկը կամ սողունը: Իսկ մարդկանց մոտ հանդիպում է երկրի բոլոր արարածներից՝ ուղեղի մեծ կիսագնդերի ամենահաստ կեղևը:

6. Գլխատվելուց հետո գլուխը շարունակում է գործել: Կար մի ժամանակ, երբ գլխատումը համարվում էր մահապատժի ամենանախընտրելի տարբերակը, և դրա համար էլ հնարել էին գիլյոտինը (գլխատման մեքենա): Չնայած այժմ շատ երկրներ հրաժեշտ են տվել մահապատժի այս տարբերակին, բայց այն դեռ կիրառվում է որոշակի երկրներում, ահաբեկիչների կողմից: Չկա ավելի վերջնական մահ, քան գլուխը մարմնից անջատելը: Գիլյոտինն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ առաջացավ ցանկություն՝ ստեղծել այնպիսի միջոց, որը արագ վերջ կտար մարդու կյանքին:

Եթե Ձեր գլուխը հեռու լիներ մարմնից, ապա կկարողանա՞ր այն թեկուզ մի քանի վայրկյան ինքնուրույն գործել: Այս գաղափարն ի հայտ եկավ առաջին անգամ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում, երբ այդ նույն ժամանակ հնարեցին գիլյոտինը: 1793թ. հուլիսի 17-ին Շառլոտ Քորդեյ անունով մի կին գլխատվեց գիլյոտինով' Ջին Պոլ Մարատի սպանության համար: Ջին Պոլ Մարատը հեղինակավոր լրագրող էր, քաղաքագետ և հեղափոխական. նրան շատ էին սիրում իր գաղափարների համար: Երբ Քորդեյի գլուխն ընկավ ցած, ամբոխի մարդկանցից մեկը վերցրեց նրա գլուխը և մի լավ ապտակեց: Վկաների հավաստմամբ՝ Քորդեյի աչքերն անմիջապես զայրույթով նայեցին այդ մարդուն, և նա վախից գլուխը ցած գցեց:

Այս դեպքից հետո մարդիկ նկատեցին, որ գլխատված մարդկանց աչքերը թարթվում են մոտ 30 վայրկյան: Փաստորեն, գլխատվելուց հետո մարդը նույնիսկ մի քանի վայրկյան գիտակից վիճակո՞ւմ է գտնվում: Սակայն բժիշկները հաստատում են, որ այդ ամենն ընդամենը մկանների խաղ է, այլ ոչ թե գիտակցված գործողություն: Երբ գլուխն անմիջապես անջատվում է մարմնից, այն դադարում է թթվածին ստանալուց, ընկնում է կոմայի մեջ և սկսում է մահանալ: Գիտակցությունն անջատվում է 2-3 վայրկյան անց, երբ արյան շրջանառությունը միանգամից ընդհատվում է:

7. Ուղեղի վնասվածք: Ուղեղն այնքան փխրուն է, որ բազմաթիվ վնասվածքների կարող է ենթարկվել' ինֆեկցիայից սկսած, մինչև ավտովթարի հետևանքները: Ուղեղի վնասվածք հասկացությունը շատ մարդկանց համար նշանակում է՝ մշտական ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն: Սակայն դա այդպես չէ, ամեն ինչ կախված է վնասվածքի մեծ կամ փոքր լինելուց:

Փոքր վնասվածքների ենթարկված ուղեղը կարող է արագ վերականգնվել: Ուղեղի որոշակի վնասվածքի ենթարկված մարդիկ կարող են մասամբ վերականգնվել իրենց վնասվածքից: Եթե նեյրոնները վնասված են, ապա չեն կարող վերականգնվել, բայց նեյրոններն իրար միացնող սինապսիսները (synapses) կարող են: Ուղեղը նոր միացնող սինապսիսներ է ստեղծում նեյրոնների միջև: Եվ այսպիսով, ուղեղի վնասվածք ունեցող մարդիկ կարող են նորից վերհիշել՝ ինչպես կատարել որոշակի գործողություններ: Այսպիսով, ուղեղի վնասվածք ունենալը դեռ չի նշանակում, որ ամբողջ ուղեղն է վնասված, և այն ոչ մի բանի պիտանի չէ:

8. Թմրանյութերի օգտագործումն առաջացնում է «անցքեր» ուղեղի մեջ: Ինչպիսի՞ ազդեցություն է թողնում թմրադեղերի օգտագործումը մարդկանց ուղեղի վրա: Որոշ մարդիկ պնդում են, որ միայն շատ թունդ թմրադեղերը կարող են վատ ազդեցություն թողնել ուղեղի վրա, իսկ ոմանք էլ համոզված են, որ, երբ առաջին անգամ օգտագործում ես թմրադեղ, ուղեղին մեծ վնաս ես հասցնում: Հետազոտությունները պարզել են, որ մարիխուանան (marijuana) նպաստում է հիշողության թեթև վատացմանը, իսկ շատ չափաքանակի դեպքում հնարավոր է վնասել նաև ուղեղի որոշ հատվածներ: Իսկ երբ օգտագործում են կոկաին (cocaine) կամ Էքստազ (Ecstasy), ապա ասում են՝ ուղեղի վրա նույնիսկ անցքեր են առաջանում:

Իրականությունն այն է, որ թմրադեղերը կարող են ստեղծել երկարատև կամ կարճատև փոփոխություններ ուղեղում: Օրինակ' թմրադեղի օգտագործմամբ նվազում է նեյրոհաղորդիչների (neurotransmitters, նյութեր, որոնք հաղորդում են ուղեղի ազդանշանները) ազդեցությունը, ինչպես, օրինակ, դոպամինը (dopamine), որի հետևանքով էլ ավելի շատ թմրադեղ է պահանջվում նույն զգացողությունը ձեռք բերելու համար: Բացի այդ, նեյրոհաղորդիչների մակարդակի փոփոխումը հանգեցնում է նեյրոնների ֆունկցիայի խաթարմանը: Այնուամենայնիվ, թմրադեղերն անցքեր չեն կարող առաջացնել ուղեղի մեջ: Ուղեղի մեջ վնասվածքներ առաջանում են միայն վնասվածքների դեպքում:

9. Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները: Այս տեսակետը չի կարող ճշմարիտ լինել, քանի որ ալկոհոլը ոչ մի դեպքում չի սպանում ուղեղի բջիջները: Ալկոհոլը կարող է վնասել միայն նեյրոնների վերջույթները: Դրա հետևանքով նեյրոնների միջև ընթացող հաղորդագրությունների ֆունկցիան խանգարվում է: Բջիջն ինքն իրեն վնասված չէ, սակայն խախտվում է ուրիշ բջջի հետ հաղորդակցվելու ձևը: Իսկ այս խախտումը դառնալի է: Ալկոհոլիկների մոտ կարող է զարգանալ Վերնիկ-Կորսակով ախտանիշը (Wernicke-Korsakoff syndrome), որի հետևանքով ուղեղի որոշակի նեյրոններ կպակասեն: Այս ախտանիշն ի հայտ է բերում հիշողության կորուստ, աչքերի մոտ կաթված, շփոթմունք, ամնեզիա (amnesia) և մկանների կոորդինացման պակաս: Սակայն այս հետևանքները խմիչքի պատճառով չեն առաջանում, այլ B վիտամինի պակասից:

10. Մարդն օգտագործում է իր ուղեղի միայն 10%-ը: Հայտնի մարդկանցից ոմանք, ինչպես, օրինակ, Ալբերտ Էյնշտեյնը և Մարգարեթ Միդը հաճախ են ցիտել այս արտահայտությունը, իսկ որտեղի՞ց է այն առաջացել: Հայտնի է, որ 1900թթ. սկզբին Վիլյամ Ջեյմս անունով ամերիկացի հոգեբանը մի անգամ ասաց, որ մարդն օգտագործում է իր կարողությունների միայն նվազագույն չափաբաժինը: Այս արտահայտությունը հետագայում փոխարինվեց ուղեղի միայն 10%-ն օգտագործելու մասին արտահայտությամբ: Եվ այդ ընթացքում տպագրվեցին գրքեր, որտեղ ասվում էր, թե ինչպես օգտագործել ուղեղի մնացյալ 90%-ը: Սակայն այս ամենն ընդամենը առասպելի մի մասն է կազմում:

Ուղեղում, բացի 100 միլիարդավոր նեյրոններից, կան նաև այլ տեսակի բջիջներ, որոնք մշտապես գործում են: Մենք կարող ենք հաշմանդամ դառնալ ուղեղի որոշակի մասի վնասվածքի դեպքում, այսպիսով անհնար է, որ մենք կարողանայինք գործել միայն մեր ուղեղի աշխատանքի 10%-ով: Ուղեղի սկանը ցույց է տվել, որ ինչ էլ անելիս լինենք, մեր ուղեղը միշտ ակտիվ վիճակում է գտնվում: Կախված մեր գործունեությունից՝ որոշ հատվածներ կարող են ավելի ակտիվ լինել, քան մյուսները, բայց դա չի նշանակում, որ ուղեղը դադարում է գործել: Օրինակ, երբ նստած ճաշում ենք, մենք կենտրոնացած ենք, թե ինչպես ուտելիքը բերանը դնել, ծամել և կուլ տալ գործողությունների վրա և, բնականաբար, չենք օգտագործում ոտքերը, բայց դա չի նշանակում, որ ոտքերը չեն գործում, նույնիսկ անշարժ ժամանակ արյունը շարունակում է դրանցով շարժվել:

Պատրաստեց Շողեր Գալստյանը