1904 թ․-ին կառուցված Դուգան-Ստյուարտ շենքը գտնվում է Հոթ-Սփրինգսում, Արկանզաս նահանգում: Այն սկզբնական շրջանում նախատեսված էր բժշկական գրասենյակների համար, իսկ հետո ձևափոխվել և վերածվել էր հյուրանոցի: Քաղաքի կենտրոնում տեղակայված 5 հարկանի շինությունում ժամանակին հավաքվում էն այնպիսի գանգստերներ, ինչպիսիք են Ալ Կապոնեն, Լակի Լուչանոն, Բագսի Սիգելն ու այլոք: Չնայած իր հարուստ պատմությանը, կառույցը մի քանի սեփականատեր է փոխել, իսկ 1980-ականներին վերջնականապես լքվել: