Ընդհանուր խորհուրդներ, որոնք կարելի է տալ աղջիկներին, ովքեր ուզում են նվաճել տղամարդու սիրտը:

Кайли Дженнер

1. Եղեք գեղեցիկ: Ինչ էլ ասեն, միևնույն է, տղամարդը ուշադրություն է դարձնում առաջին հերթին կնոջ արտաքինին, իսկ հետո միայն ներքին աշխարհին: Եթե ուզում եք գրավել հակառակ սեռի ուշադրությունը, հետևեք ձեզ:

2. Տարբերվեք մյուսներից: Գեղեցկությունն, իհարկե, լավ բան է, բայց պետք չէ մոռանալ, որ գեղեցիկ կանայք շատ են: Որպեսզի տղամարդը ընտրի հենց ձեզ, դուք պետք է տարբերվեք մյուսներից:

3. Հետևեք ձեր քայլվածքին: Գուցե դուք մտածում եք, որ քայլվածքը երկրորդական նշանակություն ունի: Բարձրակրունկները ինքնին կգրավեն տղամարդու ուշադրությունը: Բայց դա, իհարկե, այդպես չէ: Հիշեք, կինը, որը կարողանում է գեղեցիկ քայլել, նույնիսկ հողաթափերով ավելի գեղեցիկ կդիտվի, քան անշնորհք քայլվածքով բարձրակրունկներով կինը:

4. Ժպտացեք: Տղամարդիկ սիրում են, երբ աղջկա դեմքին փայլում է ժպիտը: Դա ունի իր բացատրությունը. ժպտացող մարդու հետ միշտ էլ հաճելի է շփվելը:

5. Եղեք խնամված: Երբեք թույլ մի տվեք ձեզ երևալ տղամարդու առաջ խունացած հագուստով և խառնված մազերով: Հարգեք ձեզ շրջապատողներին, հասկացեք, որ որևէ մեկի համար հաճելի չէ տեսնել չխնամված մարդու:

6. Մի եղեք ագրեսիվ: Տղամարդիկ խուսափում են այն կանանցից, ովքեր դրսևորում են ավելորդ ագրեսիվություն: Նրանց դուր չի գալիս լինել զոհի դերում, քանի որ նրանք իրենց համարում են որսորդներ:

7. Մի փորձեք ամենախելացին երևալ: Կինը, որը գիտի ամեն ինչ և ամեն պարագայում փորձում է  դա ցուցադրել, չի ընկալվում տղամարդու կողմից որպես կյանքի ընկեր: Նրանք կարող են հարգել այդպիսի կնոջը, բայց դժվար թե որոշեն նրանց հետ հարաբերություններ կառուցել:

8. Ցույց մի տվեք, որ դուք տղամարդու կարիք չունեք: Անառիկ լինելը կարող է գրավիչ լինել, բայց ոչ միշտ: Մի բան է, երբ կինը ցույց է տալիս տղամարդուն, որ իրեն նվաճելը հեշտ չէ, մեկ այլ բան, երբ նա կատարյալ անտարբերություն է ցուցադրում տղամարդու հանդեպ:

9. Սովորեք լինել քնքուշ: Ինչպիսին էլ լինի ձեր կերպարը, կարողացեք դեն նետել դիմակը, երբ դուք մենակ եք տղամարդու հետ: Նրան պետք է քնքուշ կին, որը կարողանում է լսել և հասկանալ, այլ ոչ թե սառը, թեկուզ և գեղեցիկ Ձյունե թագուհի: 

10. Գնահատեք ինքներդ ձեզ: Երբեք մի կախվեք տղամարդու վզից, մի վազեք ամեն առաջին պատահածի հետևից: Որքան էլ որ դուք սիրեք նրան, հասկացրեք նրան, որ դուք շնիկ չեք, որը միշտ կվազի նրա հետևից, և եթե նա ձեզ բավականաչափ ուշադրություն չդարձնի, ուղղակի կգնաք մեկ ուրիշի մոտ: Հավատացեք, կինը, որը գնահատում է իրեն, միշտ կստիպի դա անել նաև տղամարդուն: