Գարիկ Պապոյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Վերջերս մեր այս հայկական երգերի «cover» տարբերակները նվագում էինք մի շատ հրաշալի մարդկանց հարսանիքի ժամանակ, ու աչքերիս չէի հավատում, թե ինչ էր կատարվում պարահրապարակում! Երբեք չէի պատկերացնի, որ այս մեր բենդով հնարավոր կլիներ հայկական ավանդական հարսանիքին բոլորին ոտքի հանել!

Ու սա ոչ միայն իմ նոր գործիքավորման այլ նաև Սոնայի հին ու իսկական ժողովրդական մոտեցման արդյունքն է !)

 

Անկեղծ շատ ուրախ եմ այս նոր տենդենցի համար, քանի որ այս ամիս հայկական երգերի մեր այս տարբերակներն արդեն լինելու են Սոչիում և Կիևում կայանալիք երկու մեծ և ավանդական հայկական հարսանիքներին !) »:

 

Գարիկը նաև ներկայացրել է «Լուսին ես ամպի տակին» երգի իրենց cover տարբերակը: