Ամառը հրաշալի ժամանակաշրջան է կանացի նորաձևության համար: Հատկապես գեղեցիկ ոտքերի տիրուհիների համար տաք եղանակն ու թեթև հագուստները հրաշալի առիթ են ցուցադրելու իրենց ոտքերը: Համաձայնեք՝ կանացի մարմնի ստորին վերջույթների հանդեպ մարդկության ուժեղ կեսի հետաքրքրությունը երբեք չի պակասում՝ անկախ նորաձևությունից ու ստանդարտներից, և եթե կինն ունի գեղեցիկ ու բարեկազմ ոտքեր, ուրեմն՝ դեպի տղամարդկանց սրտեր տանող ճանապարհը նա մի քանի անգամ ավելի շուտ կհաղթահարի:

Հայ հայտնիների մեջ բարեկազմ ու տպավորիչ ոտքերի տիրուհիներին մատների վրա կարելի է հաշվել: Նրանք գիտեն իրենց առավելության մասին և առիթը երբեք բաց չեն թողնում իրենց երկրպագուներին ուրախացնելու գեղեցիկ լուսանկարներով, որտեղ գլխավոր դերում իրենց ոտքերն են:

Շատերի մոտ կարծիք կա, որ գեղեցիկ ոտքերի թիվ մեկ չափանիշը նրանց երկար լինելն է: Սակայն դա միանշանակ չէ: Ասվածի լավագույն ապացույցը երգչուհի Էմմին է: Երկրորդ երեխայից հետո օրերս Էմմին իր Ինստագրամում հրաշալի մի լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ հղիության արդյունքում երգչուհին բոլորովին չի կորցրել իր կազմվածքը: Դե իսկ նրա ոչ երկար, սակայն շատ «ճիշտ» ոտքերն, ինչպես միշտ, անթերի են:

Ինչպես և Էմմին, Անահիտ Սիմոնյանը ևս մեր այն ոչ բարձրահասակ հայտնիներից է, ով ունի գեղեցիկ ոտքեր: Երգչուհին հաճախ է ընդգծում իր այդ առավելությունը՝ Ինստագրամ ներբեռնելով կարճ զգեստներով կամ շորտերով լուսանկարներ: Անահիտի մարզված ու մկանուտ ոտքերը հատկապես գեղեցիկ ու ընդգծված են լինում, երբ երգչուհին մարզակոշիկներ է կրում:

Նազենի Հովհաննիսյանի անթերի մարմնից այսօր առանձին քննարկման թեմա են նրա ոտքերը: Երկար, մկանուտ, նիհարին մոտ: Նազենիի դեպքում միանշանակ կարելի է ասել՝ ոտքեր, որոնց ստեղծված են բարձրակրունկ կրելու համար:

Հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ոտքերի տիրուհին, անշուշտ, Իվետա Մուկուչյանն է: Երգչուհու երկար, ամրակազմ, սլացիկ ու մկանուտ ոտքերը չնկատելն անհնար է, նույնիսկ եթե Իվետան տաբատ է կրում: Սակայն Իվետան շատ լավ գիտի իր առավելության մասին ու հնարավորինս հաճախ է կրում ոտքերն ընդգծող այնպիսի իրեր, որոնք շատ հաճախ լողազգեստ կամ ներքնազգեստ են հիշեցնում: Բայց համաձայնեք՝ Իվետայի պարագայում դա երբեք վուլգար չէ:

Հայկական շոու բիզնեսի գեղեցիկ ոտքերի տիրուհիների հնգյակը եզրափակում է Լիլիթ Հովհաննիսյանը: Երկար, նիհարիկ, ուղիղ լինելով հանդերձ՝ Լիլիթի ոտքերը մկանուտ չեն, ինչն էլ պատճառներից մեկն է, որպեսզի Լիլիթի կառուցվածքն այդքան շատ հիշեցնի հայտնի Բարբի տիկնիկին: