Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-ին, 15-ին` կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 12-14-ը՝ երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Հունիսի 11-ին, 15-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 12-14-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: