Բրիտանացի նշանավոր երաժիշտ, Genesis խմբի ղեկավար Ֆիլ Քոլինզը շտապ կարգով հիվանդանոց է տեղափոխվել անցած գիշեր հյուրանոցում ընկնելուց հետո: Այդ մասին հունիսի 8-ին հայտնել է հարվածային գործիքների 66-ամյա երաժիշտի եւ վոկալիստի պաշտոնական ներկայացուցիչը:

 


«Նա գիշերվա կեսին ընկել է հյուրանոցի իր համարում եւ գլուխը խփել աթոռին»,- մեկնաբանել է ներկայացուցիչը, հավելելով, որ միջադեպը դարձել է վերջերս Քոլինզի տարած վիրահատության հետեւանքը:

 


Պատահարի հետեւանքով երկու համերգները, որոնք պլանավորված Էին լոնդոնյան Թագավորական Ալբերտ-հոլլում, չեղյալ են հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ-ին: