Առողջ ապրելակերպի այսօր շատերն են հետեւում: Ոմանք հատուկ սննդակարգ են մշակում, ոմանք' սպորտով զբաղվում, իսկ ոմանք էլ' բոլորը միասին: Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանն օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ ներկայացրել առողջ եւ գեղեցիկ լինելու իր բանաձեւը:

 

Շատ ավելի լավ է լինել ե՛ւ առողջ, ե՛ւ գեղեցիկ: Առողջ ապրելակերպը մեծ կապ ունի արտաքինի հետ: Ամեն մարդ յուրովի է ընկալում, բայց իրականում այն իր մեջ շատ բան է ներառում: Ինձ համար ճիշտ սննդակարգն է, սպորտը եւ քայլելը: Չեմ հետեւում խիստ դիետաների, բայց փորձում եմ չչարաշահել խմորային ուտելիքները: Ավելի շատ ուշադրություն եմ դարձնում սպորտին. ողջ կյանքս զբաղվել եմ:



Մեկ տարի է` ակտիվ հաճախում եմ մարզասրահ` մարզվելով մարզչի հետ: Շատ գոհ եմ եւ նույնիսկ սննդային խիստ սահմանափակումների կարիք չեմ զգում: Շատ եմ քայլում՝ շատ-շատ: Մեր համաքաղաքացիները հաճախ ինձ կտեսնեն Կոմիտասի պողոտայում, Մոնումենտում, Կասկադում քայլելիս: Շաբաթը կամ կիրակին ինձ համար քայլելու օր են: Ոտքով եմ գնում այնտեղ, ուր պետք է: Հաճախ քայլում եմ Թումոյի այգում:

Սիմա Բաղդասարյանը

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։