Ռուսական Petrushka ներքնազգեստի ապրանքանիշը գովազդում նկարահանել է 61-ամյա մոդել Տատյանա Նեկլյուդովային:

Նեկլյուդովան Պետերբուրգում է բնակվում: Նա երկու երեխա և երեք թոռնիկ ունի: Նախկինում Տատյանան «Гипрорыбфлоте»-ում ավագ ինժեներ է աշխատել, իսկ հիմա Oldushka գործակալության մոդելներից է:

Կնոջ լուսանկարները, որը գովազդում է ներքնազգեստի նոր հավաքածուն, արդեն հրապարակվել են ապրանքանիշի պաշտոնական կայքում:

«Ռուսական ապրանքանիշն առաջին անգամ տարիքով մոդելի է նկարահանել: Սա նաեւ OLDUSHKA մոդելային գործակալության՝ ներքնազգեստի նկարահանումների առաջին փորձն է»,- նշել են կայքում:

Դատելով ապրանքանիշի նախորդ գովազդներից՝ նախկինում արշավներին բացառապես երիտասարդ աղջիկներ են մասնակցել: