Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթին իրենց ամուսնության 3-ամյակի կապակցությամբ: Պաշտոնական վեբ-կայքում ռեալիթի շոուի աստղը կիսվել է արխիվային լուսանկարներով, որոնցում կրում է հարսանեկան զգեստ:

 

Լուսանկարներից մեկում Քիմի գրկում Նորթ Ուեսթն է, որն այդ ժամանակ 11-ամսական է եղել:

 


«Շնորհավորում եմ ամուսնության 3-ամյակի կապակցությամբ, փոքրի՛կ: Շնորհակալ եմ քեզ, որ լավագույն ամուսինն ես և հայրը: Սիրում եմ քեզ»,-գրել է Քիմը:
Հիշեցնենք, որ Քիմի և Քանյեի հարսանիքը կայացել է Ֆլորենցիայում՝ 2014թ.-ին: