Գլոբալ տաքացման հետևանքով հալվում է սառույցը, և ամենացուրտ մայրցամաքի մի մասը մամռակալել է:

 

 

Համացանցում որոնեք «Անտարկտիդա» բառը և սառույցներով ու ձյունով լի հազարավոր պատկերներ կստանաք: Սակայն այդ ամենը մոտակա ժամանակներում կարող է փոփոխվել. Անտարկտիդան կանաչ է դառնում:

ՎԵրջին տարիներին գիտնականները պարզել են, որ մայրցամաքի հյուսիսային հատվածի ափերը աստիճանաբար պատվում են մամուռով:

«Մարդիկ Անտարկտիդան համարում են հավերժական սառույցի կայսրություն, սակայն մենք տեսնում ենք, որ այն կանաչում է, և ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակի կանաչել», - ասում է Մեթյու Էյմսբերին՝ այս մայրցամաքի վրա անցկացվող նոր հետազոտության ղեկավարը:

Երկու տեսակի մամուռները, որոնք առաջ աճում էին տարվա կտրվածքով ավելի քիչ, քան 1 մմ չափով, այժմ աճում են երեք անգամ ավելի արագ և բարձր: Այսպիսի տագնապային երևույթը գիտնականները կապում են կլիմայական փոփոխությունների հետ, որոնք առաջանում են մարդկանց գործունեության հետևանքով:

«Անգամ այն էկոհամակարգերը, որոնց մարդկային ազդեցությունը չի դիպել, սկսում են փոփոխություններ կրել կլիմայական պատճառներով», - պատմում է Էյմսբերին:

Սա չի նշանակում,  որ Դուք շտապ անհապաղ պետք է վերցնեք լողազգեստները և մեկնեք այնտեղ հանգստի: Բուսական աշխարհը դեռևս կազմում է մայրցամաքի պակաս քան 1%-ը:

Անտարկտիդայում տաքացումն իսկապես նկատելի է: Դրական ջերմաստիճանով օրերի քանակը զգալի կերպով աճել է: Օրինակ՝ վերջին տասնամյակում արևմտյան ափերում ջերմաստիճանն ավելացել է մոտ 5 աստիճան ցելսիուսով:

«Սա ևս մեկ ապացույց է, որ Անտարկտիդան հակառակ ուղղությամբ է շարժվում երկրաբանական հաշվարկներին: Մթնոլորտում CO2-ի մակարդակը հասել է այն աստիճանի, որը Երկիրը չէր տեսել 3 մլն տարի առաջվանից, երբ անտարկտիդական սառցե ծածկը ավելի քիչ էր, իսկ ծովերի բարձրությունը՝ բարձր», - ասում է ուսումնասիրող Ռոբ դե Կոնտոն:

 

 

Ըստ դե Կոնտոյի, եթե մարդիկ շարունակեն օդ արտամղել թունավոր գազեր այսարագությամբ, ապա սացե մայրցամաքը շատ շուտով անտառի կվերածվի:

Իհարկե, այդ երևույթը լուրջ հետևանքներ կթողի կլիմայի վրա, քանի որ Անտարկտիդայի սառույցը որոշիչ դեր ունի արևի ճառագայթների անդրադարձման գործում՝ դարձնելով ջերմաստիճանը համապատասխան՝ Երկրում ապրելու համար:

Անտարկտիդայի և Արկտիկայի «հալումը» կարող է այնպիսի տեսարան հիշեցնել, ինչպիսին Նոյի տապանի պատմությունն էր:

«Ես չեմ կարծում, որ աստվածաշնչյան ջրհեղեղը ուղղակի հեքիաթ է: Ինձ թվում է ՝ ողջ աշխարհում իսկապես մեծ ջրհեղեղ է եղել, որը անջնջելի հետք է թողել մարդկանց հիշողության վրա, որն էլ իր հերթին դա արտահայտել է այսպիսի պատմությունների մեջ», - ասում է Թերենս Հյուզը:

Միգուցե  արդեն հարկավոր է նավակներ պատրաստե՞լ սովորել: