Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի քույրը՝ Պիպան, այսօր ամուսնանում է Ջեյմս Մեթյուզի հետ։ Մինչ հարսն ու փեսան սիրո ու հավատարմության երդումներ են փոխանակում, պապարացիների ուշադրության կենտրոնում Քեյթն է՝ երեխաների՝ արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոտայի հետ։

Քեյթը եկեղեցու արարողությանը հայտնվել է բաց վարդագույն զգեստով, նույն գույնի էլեգանտ գլխարկով և դասական կոշիկներով։ Նրա երեխաներին մեծ դերակատարում էր վերապահված. նրանք խորանին են մոտեցրել մատանիներն ու ծաղիկները՝ գրավելով հավաքվածների սրտերը։