Վստահաբար կարելի է ասել, որ բոլորին հայտնի մեքսիկ նկարիչ Ֆրիդա Կալոն իր մահից հետո մեծ հետք է թողել արվեստի պատմության մեջ։ Քչերին է հայտնի այն, որ Ֆրիդան որպես ժառանգություն մեզ թողել է իր հագուստի և աքսեսուարների մեծ հավաքածու, որոնք մոտավորապես 50 տարի փակի տակ մնալուց հետո կրկին երևան են եկել։
 
 
Image result for frida kahlo
 
 
Ֆրիդայի ամուսինը՝ Դիեգո Ռիվերան, կնոջ մահից հետո որոշել էր նրան պատկանող ամեն ինչը փակել տան լոգարանում և առնվազն 15 տարի գաղտնի պահել։ Սակայն Դիեգոն մահացավ 1957 թվականին, իսկ Կալոյի իրերը փակի տակ մնացին մինչև 2004 թվականը, մինչև մի թանգարան որոշեց ցուցադրել դրանք։
Հետևյալ բացառիկ լուսանկարները անելը վստահվեց ճապոնացի լուսանկարիչ Իշիուչի Միյակոյին։
 
 
Kahlo Earrings
 
Կալոյի ականջօղերը
 
 
Prosthetic Leg
 
1953 թվականին Ֆրիդայի մի ոտքն անդամահատեցին, ինչի պատճառով նա պրոթեզային ոտք էր կրում։
 
 
Classic Cats-Eye Glasses
 
Կատու-ակնոցները
 
 
Kahl
 
Ֆրիդայի հայտնի շրջազգեստներից մեկը
 
 
Traditional Tehuana Dress
 
Ֆրիդայի ազգային հագուստը։ Ի դեպ՝ նրա մի ոտքը մյուսից բարակ էր, ինչի պատճառով նա սովորաբար երկար զգեստներ էր կրում։
 
 
Kahlos Fringed Boots
 
Նրա կոշիկները, որոնք մասամբ շտկում էին ոտքերի երկար ու կարճ լինելը։
 
 
Kahlo
 
Կալոյի փիրուզագույն լողազգեստը
 
 
A Skirt Of Green
Ֆրիդայի՝ սեղմիրանին (կորսետ) կցված զգեստը