Հնագույն ժամանակներից հայտնի է, որ գույներն ազդում են մեր հոգեբանության, էմոցիոնալ և նույնիսկ ֆիզիկական դրության վրա: Գաղտնիք չէ, որ հստակ կապ կա մարդու ծննդյան օրվա և նախընտրած գույների միջև: Ձեզ ենք ներկայացնում գույները, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր աստղակերպի նշանին և նրանց տան ինտերիերին:

 

Խոյ ինտերիերի համար լավագույն գույները խոյի համար բացն են: Սակայն խոյերը տանել չեն կարողանում ձանձրույթը: Խոյերին խորհուրդ չի տրվում օգտագործել շագանակագույնի երանգները, որը նրանց մոտ լարվածություն է առաջանում:

 

Ցուլերը հիմնականում նախընտրում են դեղին և գազարագույն երանգները: Ցլերին խորհուրդ չի տրվում տան ինտերիերի համար ընտրել կարմիր երանգները:

 

Երկվորյակները շատ են սիրում հանգստանալ, ուստի նրանք նախընտրում են նուրբ երանգներ' բաց երկնագույն, վարդագույն, ծիրանագույն: Կապույտ և մանուշակագույն երանգները նրանց համար չեն:

 

Խեցգետինները սիրում են վառ գույներ' կանաչ, կարմիր, դեղին, կապույտ: Խեցգետինների հաջողությունէ բ երում նաև արծաթագույն, էլեգանտ մոխրագույն և սպիտակ երանգները: Խեցգիտններին հակացուցվում է ինտերիերի մեջ սև երանգներ օգտագործելը:

 

Առյուծները չեն սիրում շատ վառ գույներ: Բացառությունը կարմիր գույնն է: Նրանք հաճախ ուշադրություն են դարձնում ավազագույն բեժի և ոսկեգույնի վրա:

 

Կույսերը սիրում են սառը և թափանցիկ գույներ: Նրանց համար առավել նախընտրելի է կապույտ և արծաթագույն երանգները:

 

Կույսերին խորհուրդ չի տրվում օգգտագործել վառ և հյութեղ գույներ, հատկապես կարմիր, բալագույն, դեղին: Դրանցից կարող է նրանց մոտ դեպրեսիա առաջանալ:

 

Կշեռքներին դուր է գալիս մուգ տոները: Եթե ինտերիերում լինի բալագույն վարագույրներ, ապա նրանք իրենց հարմարավետ կզգան: Աստղագետները խորհուրդ են տալիս օգտագործել մուգ կապույտ, կանաչ, ծովի ալիքի երանգներ: Ամենակարևորը ոչ մի գազարագույն:

 

Կարիճները հաճախ նախընտրում եմ կլասիկ գույներ և ձևեր: Այս նշանի ներկայացուցիչների համար նախընտելի է սպիտակ, բաց վարդագույն, բաց կապույտ: Կարիճներին խորհուրդ է տրվում չօգտագործել արծաթագույն, կապույտի և դեղինի երանգներ:

 

Աղեղնավորների համար նախընտրելի են բաց և սառը երանգներ: Նրանց դուր չի գալիս վարդագույնը:

 

Այծեղջյուր- սպիտակ, արծաթագույն և կապույտ գույները նրանց համար է: Դեղինը հակացուցված է :

 

Ջրհոսները սիրում են մանուշակագույն, կապույտ, մարգարտյա սպիտակ գույները: Նրանք չեն սիրում կաթնագույն, բեժի և ոսկեգույն երանգներ:

 

Ձկներին հաջողություն է բերում մանուշակագույն, կանաչ, կապույտ և արծաթագույն երանգները: