«Ջինսերի սիրահարներն արդեն կարող են գնահատել նոր, համարձակ միտումը՝ մոդել՝ հետույքին շղթայով։ Ջինսային հեղափոխությունը պատրաստել է սկանդալային Vetements բրենդի դիզայներ Դեմնա Գվասալիան։ Levi’s ապրանքանիշի հետ համատեղ նա թողարկել է ջինսերի ոչ միանշանակ մոդել»,- փոխանցում է JoInfo.ua-ն։

Բանն այն է, որ այդ մոդելի ջինսերում շղթան գտնվում է տաբատի հետևի մասում։ Vetements-ի Instagram-ի էջում ցուցադրվում է, թե ինչպես այն օգտագործել։ Սոցցանցերում մեկնաբանություններից կարելի է դատել, որ նոր մոդելին մեծ ժողովրդականություն է սպասվում։