Երգչուհի Ջուսն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար սիրառատ լուսանկարներ էր հրապարակում' որոնցում վերջինս ամուսնու հետ էր: Հետևելով երգչուհու էջին' կարելի է նկատել, որ Ջուսը հեռացրել է ամուսնու մասնակցությամբ բոլոր լուսանկարները: Ավելին'ըստ ասեկոսեների երգչուհու անձնական երջանկությունն այս անգամ ևս երկար կյանք չունեցավ, ինչի արդյունքում նա բաժանվել է ամուսնուց: Asekose.am-ը կապ հաստատեց Ջուսի հետ, ով զրույցում հերքեց տեղեկությունը'նշելով, որ լուսանկարների հեռացումն այլ պատճառ ունի.

 

«Չնայած, որ չեմ հավատում չար աչքին, այնուամենայնիվ'լուսանկարները որոշեցինք հեռացնել չար աչքերից խուսափելու համար: Ես և ամուսինս միասին ենք, և ինչպես ավելի վաղ էի նշել'բնակարանի խնդիրը լուծելուն պես մեր ընտանիքը կհամալրվի»:

 

Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել է 2016 թվականի հուլիսի 9-ին'Ջուսի ծննդյան օրն անակնկալ մատուցելով բոլորին:

 

Հեղինակ'Ա. Հարությունյան