Շատերը չգիտեն, որ սննդում մսի օգտագործումը, ինչպիսիք խոզի և տավարի մսերն են, կարող է բնորոշ տեսակի որդ պարունակել, որը կարող է լրջորեն ազդել նրանց առողջության վրա:

Օրգանիզմում հայտնվելով՝ այդ որդերը կարող են շարժվել աչքերի, հյուսվածքների, ուղեղի մեջ:

Քեմբրիջում Ադենբրուքս հիվանդանոցի բժիշկների խոսքով՝ հիվանդը գանգատվում էր ուժեղ գլխացավերից:

Հիվանդը որոշ ժամանակ անց վերադարձավ որոշ թեստեր անցնելու. այս անգամ նոր ախտանիշերից էր բողոքում:

Բացի գլխացավերից՝ հիվանդը նոպաներ և թուլություն ուներ, որոնք մակաբույծների պատճառով են առաջանում:

«Ինֆեկցիոն սպարգանոզ» ախտորոշումից հետո բժիշկներն արագ որդերը հեռացրին վիրահատությամբ, քանի որ դա այդ վարակը բուժելու միակ միջոցն է:

Տենիիդոզը վարակ է, որն առաջացնում են մակաբույծները, տավարի, խոզի երիզորդը և ասիական երիզորդը:

Մարդիկ այս որդերով կարող են հիվանդանալ սննդում հում կամ կիսաեփ տավարի կամ խոզի միս օգտագործելով:

Այս երկու տեսակի որդերով կարելի է վարակվել 2 միջոցով՝ վարակված խոզերի միսն օգտագործելով և խոզերի կամ վարակված մարդու կղանքի հետ շփումից հետո:

Ավելին քան փաստեր