BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանը եւ ռեփեր Robby El Sol-ը պատրաստվում են ծնողներ դառնալ: Ապագա մայրիկն իր գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող նոր ֆոտոշարք ունի, որը հրապարակելու բացառիկ իրավունքը կրկին մեզ է վստահել:

 

Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած մոդելի օրն այս ընթացքում զբոսանքներով ու ընկերներին հանդիպելով է անցնում.«Այստեղի ռոբոտային կյանքին ամբողջովին հարմարվելու համար, կարծում եմ, տարիներ են պետք»,-նշել է նա:

 

Հղիության վերջին շրջանում գտնվող Անուշիկը պատմել է, որ լուրն ամուսնուն անմիջապես չի հայտնել.«Իմանալուց հետո տասը ժամ կարողացել եմ լռել, քանի որ աշխատավայրում էի: Երեկոյան հանդիպեցինք, հանձնեցի նվերի մի տուփ, որտեղ էլ հայր դառնալու մասին հուշումն էր:)»:

 

 Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: