Մեկ ամիս առաջ աշխարհահռչակ մոդել Իրինա Շեյքը մայրիկ է դարձել. մարտի 21-ին նա դուստր է ունեցել, որի հայրը դերասան Բրեդլի Կուպերն է: Նախօրեին մոդելը Instagram-ի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել: «Մայրամուտից առաջ»,-մեկնաբանել է Շեյքը լուսանկարը և հավելել #ներկայիսիրավիճակ հեշթեգը:

 

Հղիության ամիսներին Իրինա Շեյքը հրաժարվել էր մոդելային աշխատանքից և հանրային միջոցառումներից: