Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս կանգ չառնել ձեռք բերածի վրա և սկսած գործն ավարտին հասցնել: Ուշադրության կենտրոնացման համար լավ շարժառիթ կարող է լինել սպասվող նյութական օգուտը, կարիերայի աճը, ինչ-որ անձնական նպատակ: Անցանկալի է շատ ժամանակ ծախսել դատարկ խոսակցությունների, բյուրոկրատական համաձայնեցումների վրա: Առաջադրանքը բարդանում է, եթե ձեր էներգիայի մի մասն ուղղում եք արտաքին էֆեկտներին, մրցակցությանը:

Ցուլ

Ցուլերն այսօր աշխատունակության գագաթնակետին են: Շատերը լավ կընդունեն ֆիզիկական և զգացմունքային ծանրաբեռնությունները, երբեմն նույնիսկ կզգան դրանց կարիքը: Աստղերը խորհուրդ են տալիս վաղվան չթողնել այն, ինչը կարելի է անել այսօր: Օրը նաև արտաքին հարմար պայմաններ և հոգեբանական շարժառիթ է ստեղծում: Եթե ինչ-որ բան որոշել եք, չարժե հետաձգել մտահղացման իրականցումը: Չարժե ժամանակ կորցնել, եթե հնարավորություն ունեք ուղղելու հին սխալը:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ բարդ առաջադրանքի վրա, օրինակ` ինչ-ինչ տեխնիկական, բյուրոկրատական, հոգեբանական արգելքի հաղթահարման: Հնարավոր է, որ ձեզ արդեն հայտնի լինեն կոնկրետ դետալներ, ինչը կհեշտացնի առաջադրանքը: Չարժե զբաղվել միապաղաղ աշխատանքով կամ ուժերի կեսով նվիրվել գործին: Փակելով ակտուալ հարցը` կարող եք ավելի շատ տարածք ստանալ մանևրի, ազատ տեղաշարժի համար:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս բաց չթողնել փոխշահավետ համագործակցության համար հաջող պահը: Այսօր լավ է փոխանակվել ծառայություններով, նյութական արժեքներով, հետաքրքրության, վստահության հաստատումներով: Հարմար պահ է գործընկերների հաշտեցման, սիրային հանդիպման, գործնական փոխզիջման համար: Ամեն ինչ կբարդանա, եթե գործին խառնվի գաղափարների, ազդեցիկ ուժերի պայքարը:

Առյուծ

Առյուծներին այսօր պետք կգան մասնագիտական և գործնական հմտություններ: Ղեկավար օղակի ներկայացուցիչներին պետք կգան այնպիսի որակներ, ինչպիսիք են համառությունը, կենցաղային և տնտեսական իրողություններում կողմնորոշվելու, ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու հմտությունը: Ենթակաների մոտ կավելանա աշխատանքը կամ կբարձրանա դրա նշանակությունը, բարդությունը: Բացառված չեն նաև օրակարգի հետ կապված անակնկալները:

Կույս

Այսօր Կույսերի բոլոր ջանքերն արդյունավետ կլինեն: Նորից բախվելով արդեն ծանոթ ոչ ստանդարտ առաջադրանքին` վերջապես կկարողանաք փայլուն կերպով այն լուծել: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել սիրային, գործնական կամ ֆինանսական հարաբերությունները, երեխաների կարիքները: Օրը նաև նյութական շահույթ է խոստանում: Կարող եք ուշացած փոխհատուցում ստանալ, մարել հին պարտքի մի մասը:

Կշեռք

Կշեռքների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել կարևոր ընտանեկան հարց, անշարժ գույքի կամ անձնական տարածքի ընդլայնման թեման: Չի հաջողվի արհամարհել արդեն ծանոթ առաջադրանքը` կապված մասնավոր կյանքի կամ բիզնեսի հետ: Նորից փորձության կենթարկվի ձեր ներընտանեկան կամ մասնագիտական հեղինակությունը: Իրադարձությունների էպիկենտրոնը կարող է դառնալ տունը, աշխատավայրը:

Կարիճ

Կարիճները կարող են արդյունավետ կերպով օգտագործել համագործակցության հնարավորությունները, սակայն ղեկավարվել արժե սեփական հետաքրքրություններով և կանոններով: Չարժե դառնալ ամբոխի մի մասը, մասնակցել գլոբալ նախագծերի և ակցիաների: Այսօր ավելի լավ է զբաղվել կոնկրետ հրատապ գործերով` ծանոթների նեղ շրջանակում: Չնայած ուղուց հնարավոր շեղումներին` ցանկալի է համատեղ գործը հասցնել ավարտին:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ հնարավոր են յուրօրինակ ծախսեր կամ նոր գումարային մուտքեր: Թե՛ մեկը, թե՛ մյուսն ավելի շուտ անհրաժեշտություն, քան անակնկալ կլինեն: Հնարավոր է ձեզ վերադարձնեն պարտքը, վճարեն խոստացած գումարը, վերադարձնեն ինչ-ինչ լիազորություններ: Գնումները կարող են լինել հնուց ծրագրված, բայց հետաձգված: Կարող է հաջող լինել մթերքի կամ դեղորայքի, հագուստի կամ գործիքների գնումը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրն ընտրություն է ընձեռում. զբաղվել առօրյայով և հաճույք ստանալ ծանոթ բաներից կամ բոլոր անձնական ռեսուրսները ներդնել դժվար նպատակի իրագործման համար: Ծանոթ սխեմայով գործողությունները կարող են ձանձրալի լինել, եթե սուր զգացողությունների կարիք եք զգում: Այդ դեպքում կարող եք փորձարկում անցկացնել, արկածախնդրության գնալ: Աստղերը հուշում են, որ այդ ուղղություններով շատ հնարավորություններ ունեք:

Ջրհոս

Ջրհոսներին այսօր խորհուրդ է տրվում վարագույրների հետևում մնալ: Հնարավոր է ստիպված լինեք մնալ միայնության մեջ կամ փակ տարածքում գտնվել: Գործնական Ջրհոսները լավ հնարավորություն կունենան հղկելու վարպետությունը, վարժելու համբերությունը, ցանկալի արդյունքը ստանալու: Կարելի է զբաղվել վերանորոգմամբ, մաքրությամբ: Պետք կգա հրահանգ, օգնական, հատուկ գործիքակազմ: Արկածախնդիր Ջրհոսները կարող են ընկնել գաղտնի արկածների հետևից, նորից բախտը փորձել ինչ-որ արգելված ուղղությամբ:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում խուսափել փորձարկումներից և նոր ռիսկերից: Հաջողությունն այսօր սպասվում է ծանոթ շրջանակներում, կիսապաշտոնական մթնոլորտում, գործում, որում հասել եք վարպետության և որում ձեզ հարմարավետ եք զգում: Կարելի է լուծել դիլեման անձնական կամ գործնական ոլորտում, հարթել ֆինանսական կամ տեխնիկական հարցը: Չարժե ռեսուրսները ծախսել ամբոխից առանձնանալու փորձերի վրա: