Խոյ

Զսպվածությունն ու ոգեպնդությունն այսօր Խոյերին կօգնեն հաղթահարել ցանկացած կասկած: Հնարավոր է դերակատարություն ունենա ձեր համոզմունքներն ամրապնդող ինչ-որ իրադարձություն: Ոմանք կարող են հանդես գալ իրենց համար կարևոր դերում, ուրիշների կամ սեփական ընտրության համար պատասխանատվություն ստանձնել: Ինքնավստահությունը չարժե լրացնել հավելյալ շատախոսությամբ, օրինակ՝ բոլորին հայտնելով ձեր դիրքորոշումը:

Ցուլ

Ցուլերին օրվա իրադարձությունները կարող են հասցնել կրիտիկական սահմանի և ստիպել կողմնորոշվել: Շատերը կարող են փաստի առաջ կանգնեցվել ինչ-որ ատյանի կամ արտաքին ուժերի կողմից: Հնարավոր է դա լինի հերթական փոխզիջումը, որին ստիպված կլինեք համաձայնել, քանի որ ավելի հարմար այլընտրանք չեք ունենա: Մասնավոր գործերում ներքին հստակություն ձեռք կբերվի, սակայն կարող է ցանկանաք ևս մեկ անգամ ինչ-որ բանում համոզվել:

Երկվորյակ

Երկվորյակների համար ամենահարմարավետ օրը չէ, սակայն որոշակի արժանիքներ այն հաստատ ունի. որքան էլ որ ճնշում կամ տագնապեցնում է իրավիճակը, մշուշոտ հորիզոնում լույս է ուրվագծվում: Լավագույն պահը չէ ինքնուրույն գործողությունների՝ հատկապես նախաձեռնության և անկախության դրսևորման համար: Կարող են այնքան էլ տեղին չլինել զվարճալի միջոցառումները, անցանկալի են վաղաժամ անձնական հայտարարությունները:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում սկսածն ավարտին հասցնել: Կատարված պարտքի, ժամանակին արված աշխատանքի զգացումն այսօր ամենահաճելին և ոգևորիչը կլինի: Թաքուն ստացած հաճույքները, ընդհակառակը, կարող են խիղճը տանջել, հանգիստը և ռոմանտիկան կարող են սպասված ուրախությունը չպարգևել: Այս օրը կստիպի ձեզ ավելի սթափ նայել որոշ երազանքների: Հնարավոր է այլ կերպ նայեք ձեր կամ ուրիշի զգացմունքներին:

Առյուծ

Աստղերն այսօր Առյուծների համար ճշմարիտ ուղի են հարթում: Շատ Առյուծներ հաջողությամբ կհաղթահարեն գայթակղությունները, իսկ ամենաիմաստուններն ուղղակի կարհամարհեն դրանք: Արդյունքում՝ շատ ոլորտներում հստակություն կառաջանա: Ամենադժվարը կարող է լինել ֆինանսական և սիրային հարցերում ճիշտ որոշում կայացնելը: Չնայած անցյալի բացասական փորձին և ներկայիս փակուղուն՝ կարող է հրաշքի հույս պահպանվել:

Կույս

Կույսերին պետք կգա ներքին վճռականություն, ինչպես նաև մասնավոր կյանքի հարցերում ամուր դիրքորոշում: Այսօրվա գլխավոր առաջադրանքն ամենաարժեքավորը պահպանելն է: Այսօր կարող են ակնհայտ դառնալ տանը, ընտանիքում, կոլեկտիվում, ուրիշի կամ ընդհանուր տարածքում ձեր լիազորությունների սահմանները: Օրը կգծի նաև գործընկերային հարաբերություններում հնարավորի սահմանները:

Կշեռք

Կշեռքներին օրը կօգնի հստակեցնել իրավիճակը հարաբերություններում և ուժերի դասավորությունը՝ ինչ-որ պայքարի դեպքում: Կարող են ճշտվել իրավական կամ այլ շրջանակներ, որոնց վերաբերում է ձեր դեպքը: Չնայած գործընթացների նկատմամբ մեծ հետաքրքրությանը՝ այժմ չարժե առաջին պլան ձգտել: Եթե իրավիճակը չի պահանջում ձեր ուղղակի մասնակցությունը, խելամիտ կլինի հանդիսատեսի դերում մնալ: Համընդհանուր ուշադրության կենտրոնում կարող է այլ անձ հայտնվել:

Կարիճ

Կարիճներից օրը պահանջում է հեռատեսություն, առաջարկում է նորովի կառուցել բյուջեն, հստակեցնել առաջնայնությունները: Միջոցների և ռեսուրսների պահպանվածությունն այսօր ավելի կարևոր է, քան այս կամ այն ծախսը: Նախապատվությունն ավելի լավ է տալ որակին, այլ ոչ քանակին: Առաջադրանքն իդեալական կլուծվի, եթե չմիջամտի զգացմունքային գործոնը: Միջոցների արտահոսքին կարող է նպաստել սիրահարվածությունը, ցրվածությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր անհրաժեշտ է զսպվածություն, փորձ և իմաստնություն: Ինքնավերահսկողությունը կօգնի ավելի համոզված լինել ընտրած դերում: Կարող եք ուրիշների աչքին լավ կազմակերպիչ, ղեկավար, չափանիշ կամ օրինակ դառնալ: Ինչ-որ բանում ստիպված կլինեք ճկունություն դրսևորել, փոխզիջման գնալ: Բնական կլինի տխրությունը, չի հաջողվի մինչև վերջ ազատվել կասկածներից: Լավ նշան չի լինի մեղքի զգացումը, ընկճախտը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն հաղթահարել կասկածները և որոշում կայացնել: Ինչպիսին էլ որ այն լինի, կարևոր է դրան չկասկածել: Քանզի իրավիճակը հեռու է իդեալականից, չարժե ձեզ և ուրիշներին շատ խիստ դատել: Ինքնախաբեությունն անցանկալի է առանցքային ոլորտներում, որոնց այժմ կարող են վերաբերել ընտանեկան, ընկերական և սիրային հարաբերությունները: Չարժե անվճռական դիրքորոշում զբաղեցնել բարոյական, մասնագիտական և հոգևոր հարցերում:

Ջրհոս

Ջրհոսները կարող են հաջողության հույս ունենալ կիրակնօրյա գրեթե բոլոր միջոցառումներում: Շատերը կարող են դրանցում առանցքային դերակատարություն ունենալ: Դեպի ապագան նետված հայացքը նույնպես անհանգստություն չի առաջացնի: Վերահսկողությունից դուրս եկած առանձին իրադարձությունները վտանգ չեն ներշնչի, եթե հասկանում եք դրանց բնույթը: Եթե ինչ-որ արժեքավոր բան եք կորցրել, կարևոր է պահպանել մնացածը:

Ձկներ

Ձկների համար օրը կարող է կարևոր, շրջադարձային, առանցքային դառնալ: Հիանալի պահ է, որպեսզի գիտակցաբար հրաժարվեք այն ամենից, ինչը խոչընդոտ է դարձել ավելի լավ կյանքի համար: Միաժամանակ, օրը թույլ կտա ամրապնդվել արժանի և հեռանկարային նպատակներում, հետաքրքիր արդյունքներ ամփոփել: Հնարավոր է գաղափարական կամ հոգեբանական ճնշում ծնողների, ավագ ազդեցիկ դեմքերի կողմից: