Բրիտանական «Vogue» ամսագիրն իր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական «Պռեգոմեշ» արծաթյա զարդերին եւ բրենդի հիմնադիր Սիրուշոյին:

 

«Հաշվի առնելով ամսագրի համբավը եւ հեղինակությունը համաշխարհային նորաձեւության մեջ՝ սա մեծ ձեռքբերում եւ կարեւոր քայլ է հայ ազգային զարդարվեստը աշխարհին ներկայացնելու գործում: Այն, որ «Պռեգոմեշն» իր արծաթյա զարդերով գրավել է «Vogue»-ի ուշադրությունը, խոսում է այն մասին, որ հայկական նախշազարդերով եւ մոտիվներով ստեղծված զարդերը կարող են հետաքրքիր լինել նաեւ համաշխարհային նորաձեւության մակարդակով»,-նշված է ապրանքանիշի մամուլի հաղորդագրությունում: