Օրեր առաջ համացանցում գրեթե միաժամանակ հայտնվեցին ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի և նրա նոր ընտրյալի նշանադրության, ապա նաև ամուսնության մասին լուրերը, որոնք հաստատվեցին լուսանկարներով ու տարբեր տեսանյութերով: Միհրանի նորաթուխ տիկնոջ՝ աբխազուհի Մակտինա Բեբիյայի Ինստագրամի լուսանկարներից կարելի է կարծիք կազմել նրա հետաքրքրությունների ու ճաշակի մասին: Մակտինան երգչուհի է, սիրում է սելֆիներ հրապարակել ու ապրում է գեղեցիկ ու ակտիվ կյանքով: Մակտինան ընտանիքի անդամների ու զարմիկների հետ հաճախ է լուսանկարներ հրապարակում, իսկ ահա Միհրանի հետ համատեղ լուսանկարներ, բացի նշանադրության և ամուսնության օրվա լուսանկարներից, Մակտինայի Ինստագրամում դեռևս չկան: